Մայրաքաղաքը` | Քինգսթոս |
Տարածքը (կմ2)` | 10 991 |
Բնակչությունը` | 2 730 000 |
Պետական լեզուն` | անգլերեն |
Դրամական միավորը` | յամայկայի դոլար |
Օդի միջին ջերմաստիճանը` | ողջ տարի +26°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա էքսկուրսիոն |
Երկրի մասին
Ջամայկան տուրիստների շրջանում չունի նույնքան ճանաչում, որքան Մալդիվյան կամ Կանարյան կղզիները: Սակայն շուտով այս վայրն, իսկապես, կսկսվի գնահատվել իր լիցքաթափող և տրամադրող բնությամբ և մթնոլորտով: Ավազե լողափերը կստիպեն Ձեզ լիարժեք վայելել հանգիստը: Այստեղ չկան զարգացած տուրիստական կենտրոններ, հյուրանոցներ կամ սպասարկման բարձր ոլորտ, սակայն հոլիվուդյան աստղերը իրենց հանգիստը նախընտրում են անցկացնել հենց Ջամայկայում:
Մայրաքաղաքը` | Սան Խոսե |
Տարածքը (կմ2)` | 9 984 670 |
Բնակչությունը` | 34 242 000 |
Պետական լեզուն` | իսպաներեն |
Դրամական միավորը` | կոլոն |
Օդի միջին ջերմաստիճանը` | Կարիբյան ծովի ափրին +23°C - +25°C ողջ տարի Խաղաղ օվկիանոսի ափերին +30°C(ցերեկը) |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն |
Երկրի մասին
Կոստա Ռիկան իր անվանումը ստացել է իսպանացիներից, ովքեր այս վայրն անվանել են "հարուստ ափ": Երկիրը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում: Կոստա Ռիկան էկոլոգիապես ամենամաքուր երկրներից է ողջ աշխարհում: Այստեղ կան հիանալի տրոպիկական անտառներ, որտեղ նկարահանվել է «Парк Юрского Периода» ֆիլմը: Գիտնականներն ապացուց ել են, որ երկրագնդի բուսականության 70%-ը գտնվում են այս երկրում: Կոստա Ռիկա հիմնականում այցելում են էկոլոգիապես մաքուր քաղաքներ նախընտրող տուրիստները: Տուրիզմն այսօրվա դրությամբ շարունակում է ակտիվորեն զարգանալ այստեղ:
Մայրաքաղաքը` | Տեգուսիգալպա |
Տարածքը (կմ2)` | 112 090 |
Բնակչությունը` | 7 616 000 |
Պետական լեզուն` | իսպան երեն |
Դրամական միավորը` | լեմպիրա |
Օդի միջին ջերմաստիճանը` | ողջ տարի շուրջ +22°C - +26°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա |
Երկրի մասին
Հոնդուրասի Հանրապետությունը պետություն է Կենտրոնական Ամերիկայում: Մայրաքաղաքը Տեգուսիգալպան է (մինչև 1880 թ. — Կոմայագուա): Մակերևույթը լեռնային է, առավելագույն բարձրությունը 2865 մ է (Պատուկա լեռ): Ափամերձ շրջաններում ցածրադիր դաշտավայրեր են: Ընդերքում կան արծաթի, ոսկու, երկաթի, ծարիրի, բոքսիտների, ափամերձ գոտում՝ նավթի պաշարներ: Կլիման արևադարձային է, տարածված են մշտադալար անտառներն ու չորասեր թփուտները: Մինչև XVI դարի սկիզբը երկիրն անվանել են Իգուերաս կամ Իբուերաս: Այստեղ են բնակվել մայաները՝ Ամերիկայի հին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները: 1502 թ-ին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է երկրի առափնյա շրջանները: Իսպանացիները երկիրն անվանել են Հոնդուրաս (խորություն բառից՝ ափամերձ մեծ խորությունների պատճառով). 1524 թ-ից սկսվել է երկրի նվաճումը: XIX դարի սկզբին Հոնդուրասը մասնակցել է Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմին և 1821 թ-ին ձեռք բերել անկախություն:
Մայրաքաղաքը` | Մեխիկո |
Տարածքը (կմ2)` | 1 972 550 |
Բնակչությունը` | 108 396 000 |
Պետական լեզուն` | իսպաներեն |
Դրամական միավորը` | պե սո |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +30°C ձմռանը` +26°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն |
Երկրի մասին
Մեքսիկան պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում: Գեղեցիկ ու բազմազան է նրա բնությունը՝ ձյունաճերմակ գագաթներով գործող (Օրիսաբա` 5700 մ, Պոպոկատեպետլ` 5452 մ) և հանգած հրաբուխներ, ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Լեռնալանջերն ու առափնյա ցածրավայրերը ծածկված են մշտադալար արևադարձային անտառներով ու սավաննաներով: Աճում են բարձրակարգ բույսերի 12 հզ. տեսակ, որի 2/3-ը բնաշխարհիկներ են:
Մայրաքաղաքը` | Հավանա |
Տարածքը (կմ2)` | 110 860 |
Բնակչությունը` | 11 382 820 |
Պետական լեզուն` | իսպաներեն |
Դրամական միավորը` | փոխարկելի պեսո |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +37°C ձմռանը` +29°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա |
Երկրի մասին
Կուբան զարմանալի երկիր է, որն առաջին հերթին առանձնանում է իր մտածելակերպով: Փոթորկոտ, անկեղծ, հպարտ կուբացիները ստեղծում են աննկարագրելի միջավայր: Դա պետք է ոչ միայն հասկանալ, այլ նաև զգալ: Կուբան գրավում է աշխարհի տարբեր երկրների տուրիստներին իր հիանալի կլիմայով, մաքուր ջրերով, ինչպես նաև տարօրինակ ու վտանգավոր միջատների բացակայությամբ: Կուբան նաև զարմացնում է բուսականության զանազանությամբ, ինչպես նաև յուրօրինակ կենդանիների առկայությամբ: Հենց այստեղ է հայտնի գրող Հեմինգուեյը անցկացրել իր կյանքի մեծ մասը: Կուբան կապահովի Ձեր հանգիստը տաք և փափուկ ավազի վրա, թագավորական պալմաների մեջ, որոնք շատ տարածված են կղզում: