Մայրաքաղաքը` | Հավանա |
Տարածքը (կմ2)` | 110 860 |
Բնակչությունը` | 11 382 820 |
Պետական լեզուն` | իսպաներեն |
Դրամական միավորը` | փոխարկելի պեսո |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +37°C ձմռանը` +29°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա |
Երկրի մասին
Կուբան զարմանալի երկիր է, որն առաջին հերթին առանձնանում է իր մտածելակերպով: Փոթորկոտ, անկեղծ, հպարտ կուբացիները ստեղծում են աննկարագրելի միջավայր: Դա պետք է ոչ միայն հասկանալ, այլ նաև զգալ: Կուբան գրավում է աշխարհի տարբեր երկրների տուրիստներին իր հիանալի կլիմայով, մաքուր ջրերով, ինչպես նաև տարօրինակ ու վտանգավոր միջատների բացակայությամբ: Կուբան նաև զարմացնում է բուսականության զանազանությամբ, ինչպես նաև յուրօրինակ կենդանիների առկայությամբ: Հենց այստեղ է հայտնի գրող Հեմինգուեյը անցկացրել իր կյանքի մեծ մասը: Կուբան կապահովի Ձեր հանգիստը տաք և փափուկ ավազի վրա, թագավորական պալմաների մեջ, որոնք շատ տարածված են կղզում:
Տեսարժան վայրեր
Կուբայի մայրաքաղաքը` Հավանան, հայտնի է իր պաշտպանողական ամրոցներով, որոնք պաշտպանում են երկիրը պիրատներից: Քաղաքի պատմական հիմքը Հին Հավանան է` տեղակայված նավահանգստի շուրջը: Հիանալի մարմարե բուլվարը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, ստիպում է երկրի բնակիչներին և տուրիստներին զբոսնել քաղաքով: Մայրաքաղաքը հայտնի է նաև բազմաթիվ թանգարաններով` Գրագիտության պայքարի թանգարանը, գաղութային և մարդաբանության թանգարանը, Ազգային թանգարանը, Էրնեստ Հեմինգուեյի տուն-թանգարանը և այլն: Մեծ ճանաչում ունի նաև Մատանսաս քաղաքը` ԼատինաԱմերիկյան շրջանի քարանձավե թաղամասը: Այն անվանում են նաև "Կուբայական Վենետիկ" 5 հիասքանչ կամուրջների պատճառով:
Ավանդույթներ
Խոհանոց
Խոհանոցի հիմնական բաղադրիչն է հանդիսանում բրինձը սև լոբիով, խոզի միսը և հավի միսը: Ամենահայտնի ուտեստը "креольское ахиако"` խոզի միսը բանջարեղենով: Հետաքրքիր համ ունի բանանով և համեմունքներով շոգեխաշված խոզի միսը` "տասախոն", շոգեխաշված հավը բրինձով, կիտրոնով համեմված կուբայական լանգուստները և այլ ուտեստներ: