шины для погрузчиков москва моторное масло для погрузчика гарантийное обслуживание погрузчиков эвакуация погрузчика дизельный погрузчик москва продажа погрузчиков в москве сервисное обслуживание погрузчиков техническое обслуживание и ремонт погрузчиков Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика
ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Եգիպտոս

Մայրաքաղաքը` Կահիրե
Տարածքը (կմ2)` 1 001 570
Բնակչությունը` 77,4 մլն
Պետական լեզուն`  արաբերեն
Դրամական միավորը` եգիպտական ֆունտ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +36°C
ձմռանը` +23°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Եգիպտոսը բազմադարյա պատմություն ունեցող երկիր է: Եգիպտոսում կարելի է հանգստանալ ոչ միայն Կարմիր ծովի ափին, այլ նաև տեսնել հնագուն քաղաքակրթության մնացորդները, որոնք գտնվում են Նեղոսի հովիտներում: Եգիպտոսում կան բազմաթիվ հանգստավայրեր, որոնք հնարավորություն են տալիս տուրիստներին բազմազանության մեջ ընտրություն կատարել: Այստեղ կարելի է զբաղվել դայվինգով կամ նավակով շրջել ծովում: Կարմիր ծովի առանձնահատկություններից է դրա մաքրությունը` շնորհիվ այն բանի, որ այնտեղ ոչ մի գետ չի թափվում: Տարեցտարի տուրիստների հոսքն այստեղ ավելանում է: 

Տեսնել ավելին...

Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ)

Մայրաքաղաքը` Պրետորիա, Քեյփթաուն
Տարածքը (կմ2)` 1 219 090
Բնակչությունը` 43 786 828
Պետական լեզուն`  անգլերեն, աֆրիկաանս
Դրամական միավորը` ռենդ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +18°Cձմռանը` +28°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն-ծովափնյաորսորդականսաֆարի

 

Երկրի մասին

Եվրոպացիների համար ամենաառանձնացված և մեկուսացված երկրների շարքին է դասվում ՀԱՀ-ը, որը գտնվում է սև աշխարհամասի ամենահարավում: Շատերն այս երկրի մասին իմանում են մանկուց, երբ կարդում են "Капитана Сорви-Головы" արկածային գիրքը: Իսկ ահա տարեցներին երկիրը հիշեցնում է ռասայական խտրականության հետ կապված համաշխարհային խնդիրը: Ներկայումս երկրում տուրիզմը սկսել է զարգանալ, հատկապես բնության տեսարժան վայրերը ուշադրության տակ առնելով: ՀԱՀ-ը հայտնի է նաև գինեգործությամբ, որի ուղղությամբ կազմակերպվում են անհատական տուրեր: 

Տեսնել ավելին...

Մավրիկի

a

Մայրաքաղաքը` Պորտ Լուի
Տարածքը (կմ2)` 2 040
Բնակչությունը` 1 297 000
Պետական լեզուն`  անգլերեն
Դրամական միավորը` մավրիկիական ռուփի
Օդի միջին ջերմաստիճանը` նոյեմբերից ապրիլ` +30°C
մայիսից հոկտեմբեր` +23°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
ձկնորսություն բաց ծովում

 

Երկրի մասին

Մավրիկի կղզին համարվում է աշխարհի ամենաէլիտար հանգստավայրերից մեկը: Տեղակայված լինելով Հնդկական Օվկիանոսում` այն առանձնանում է տաք կլիմայով, շքեղ բնությամբ և առաջնակարգ հյուրանոցներով: Քաղաքի բնակիչներն աչքի են ընկնում իրենց բարությամբ: Տնտեսությունը զարգացած է տուրիզմի և շաքարավազի հանքերի հաշվին: Ցանկացած նախասիրություն ունեցող անձի համար այստեղ կգտնվի հարմար տուր` դայվինգ, սերֆինգ: Կարելի է այցելել նաև տեղի շուկան, որտեղից հնարավոր է գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: 

Տեսնել ավելին...

Մադագասկար

Մայրաքաղաքը` Անտանանարիվու
Տարածքը (կմ2)` 587 041
Բնակչությունը` 20 146  000
Պետական լեզուն` մալգաշերեն, ֆրանսերեն
Դրամական միավորը` արիարի
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +36°C
ձմռանը` +23°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Մադագասկարը հաճախ անվանում են կենդանի գանձերի երկիր: Այստեղ, իսկապես, այնպիսի մեծ քանակությամբ էնդեմիկ կենդանիներ կան, որոնցից ոչ մի այլ երկրում չկա:  Նման հարստություններ կղզին ունի շնորհիվ այն բանի, որ միլիոնավոր տարիներ առաջ այն առանձնացել է Աֆրիկա մայրցամաքից և շրջակա միջավայրն ու բնությունը նոր շունչ են ստացել: Մի ժամանակ Մադագասկարում փորձում էին կառուցել սոցիալիզմ: Սակայն հետո երկիրն այդ ուղղությունից շեղվեց: Այժմ տարատեսակ հեղափոխությունների պատճաոով նույնիսկ շատ զարգացած քաղաքներ լավ վիճակում չեն: Չնայած, վերջերս կղզում բավականին հանգիստ է: Կղզում կարելի է բացահայտել հետաքրքիր և արտասովոր երևույթներ: Օրինակ այն, որ Կոկո Շանելն այստեղ է առաջին անգամ ընտրել վանիլը, որը դարձել հանրահայտ «Շանել №5» օծանելիքների գլխավոր մասը: Այստեղ կան յուրօրինակ հանգստավայրեր: Տարին մեկ անգամ կղզու բնակիչները տոնում են Մեռածների օրը, երբ գերեզմաններից հանում են իրենց հարազատների ոսկորները և լվանում դրանք: 

Տեսնել ավելին...

Մավրիտանիա

  

Մայրաքաղաքը` Նուակշոտ
Տարածքը (կմ2)` 1 030 700
Բնակչությունը` 3 366 000
Պետական լեզուն` արաբերեն
Դրամական միավորը` ուգիյա
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +30°C - +34°C
ձմռանը` +16°C - +20°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա

  

 

Երկրի մասին

Մավրիտանիա պետությունը գտնվում է արևմտյան Աֆրիկայում` Ատլանտյան օվկիանոսի ափին: Նրա սահմանը, ինչպես Աֆրիկայի բոլոր պետությունների սահմանը, կարծես ուղիղ գծված լինի: Տարածքի գերակշռող մասը զբաղեցնում է Սահարա անապատը: Երկրի պատմությունը սկսել է արաբների` այստեղ հայտնվելուց հետո, ովքեր ընդարձակեցին սուլթանների ազդեցությունը, քանի որ փնտրում էին ոսկի և ստրուկ: Եվրոպացիներն այստեղ սկսել են հայտնվել 15-րդ դարում, իսկ Ֆրանսիան իր արմատները դրեց 19-րդ դարում: 1920 թվականին Մավրիտանիան դարձավ Ֆրանսիայի գաղութը: 40 տարի անց պետությունն անկախացավ: Չնայած պասիվ ապրելակերպին, անկախությունից հետո քաղաքականությունը թեժացավ: Այստեղ տեղի ունեցան ռազմական հեղաշրջումներ, ինչի արդյունքում տուրիստներին խորհուրդ չի տրվում այցելել Մավրիտանիա:

Տեսնել ավելին...

Ավելին հոդվածներ...

  1. Մարոկկո
  2. Սեյշելներ