ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Հոնդուրաս

Մայրաքաղաքը` Տեգուսիգալպա
Տարածքը (կմ2)` 112 090
Բնակչությունը` 7 616 000
Պետական լեզուն` իսպան երեն
Դրամական միավորը` լեմպիրա
Օդի միջին ջերմաստիճանը` ողջ տարի շուրջ +22°C - +26°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա

 

Երկրի մասին

Հոնդուրասի Հանրապետությունը  պետություն է Կենտրոնական Ամերիկայում: Մայրաքաղաքը Տեգուսիգալպան է (մինչև 1880 թ. — Կոմայագուա): Մակերևույթը լեռնային է, առավելագույն բարձրությունը 2865 մ է (Պատուկա լեռ): Ափամերձ շրջաններում ցածրադիր դաշտավայրեր են: Ընդերքում կան արծաթի, ոսկու, երկաթի, ծարիրի, բոքսիտների, ափամերձ գոտում՝ նավթի պաշարներ: Կլիման արևադարձային է, տարածված են մշտադալար անտառներն ու չորասեր թփուտները: Մինչև XVI դարի սկիզբը երկիրն անվանել են Իգուերաս կամ Իբուերաս: Այստեղ են բնակվել մայաները՝ Ամերիկայի հին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները: 1502 թ-ին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է երկրի առափնյա շրջանները: Իսպանացիները երկիրն անվանել են Հոնդուրաս (խորություն բառից՝ ափամերձ մեծ խորությունների պատճառով). 1524 թ-ից սկսվել է երկրի նվաճումը: XIX դարի սկզբին Հոնդուրասը մասնակցել է Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմին և 1821 թ-ին ձեռք բերել անկախություն:

 

 

Տեսարժան վայրեր

Քանի որ ի սկզբանե այստեղ բնակություն են հաստատել իսպանացիներն ու բրիտանացիները, երկրում պահպանվել են հնամյա հուշարձաններ, որոնք հաճելի տպավորություն են գործում շքեղ և նորաձև կառույցների կողքին: Հիանալի հուշարձաններ և տեսարժան վայրեր կան Տեգուսիկալպայում, Կոմայագուայում, Չոլուտեկայում, Սանտա-Ռոզա դե Կոպանում: 

 

Ավանդույթներ

Բնակչության 90%-ը մետիսներ են: Լեռներում ապրում են հնդկացիական ցեղեր: Խոշոր քաղաքներն են Տեգուսիգալպան, Սան Պեդրո Սուլան, Պուերտո Կորտեսը, Լա Սեյբան:
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Զարգացած է արոտավայրային անասնաբուծությունը: Մշակում են ադամաթուզ, ծխախոտ, սրճենի, աբակա, շաքարեղեգ և այլն: Զարգացած են արդյունաբերության լեռնահանքային ու գյուղատնտեսական հումքի վերամշակման ճյուղերը:

 

Խոհանոց

Ազգային խոհանոցի հիմնական բաղադրիչներն են կազմում բրինձը, միսը, ծովամթերքները, կարտոֆիլը, պանիրը: Դելիկատես են համարվում մսով և բանջերեղենով ճաշը, մսով խմորեղենը, Ցանկացած ռեստորանում կարելի է համտեսել "пупус": Ուտիլա կղզում հիանալի են պատրաստում հավ մանգոյով, սխտորով, ելակով: