ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Կանադա

 

Մայրաքաղաքը` Օտտավա
Տարածքը (կմ2)` 9 984 670
Բնակչությունը` 34 242 000
Պետական լեզուն` անգլերեն, ֆրանսերեն
Դրամական միավորը` կանադական դոլար
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +21°C
ձմռանը` հյուսիսում -35°C, հարավում +4°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն

 

 

Երկրի մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից։ Երկիրը մեծ մասամբ գտնվում է Արևմտյան կիսագնդում։Կանադան (անգլ. Canada [ˈkænədə], ֆր. Canada [kanaˈda])- պետություն է Հյուսիսային Ամերիկայում, աշխարհի երկրորդ ամենամեծ երկիրն է իր գրաված տարածքով։ Ողողվում է Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսներով, սահմանակցում է ԱՄՆ-ի հետ հարավում և հյուսիս-արևմուտքում, Դանիայի (Գրենլանդիա) հետ հյուսիս-արևելքում և Ֆրանսիայի (Սեն-Պիեր և Միկելոն) հետ արևելքում: Կանադայի` ԱՄՆ-ի հետ սահմանը համարվում է աշխարհի ամենաերկար ընդհանուր սահմանը:
Կանադան պառլամենտական համակարգով սահմանադրական միապետություն է, հանդիսանում է երկլեզվանի և բազմամշակութային երկիր, որտեղ անգլերեն և ֆրանսերեն լեզուները դաշնային մակարդակով ճանաչված են որպես պետական լեզուներ: Կանադան տեխնոլոգիական և արդյունաբերական զարգացած երկիր է, ունի բազմաճյուղ տնտեսություն, որը հիմնված է հարուստ բնական ռեսուրսների և առևտրի վրա (մասնավորապես ԱՄՆ-ի հետ համատեղ Կանադան համագործակցում է դեռևս գաղութների գոյության և Համադաշնության հիմնման ժամանակաշրջանից):
ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 3-4-րդ պետությունն է(վիճարկելի)։
Ձևավորվել է 1776 թ.-ին, երբ բրիտանական 13 նահանգ միավորվեցին և հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։
ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են` Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կզղիները` Խաղաղ օվկիանոսում։

 

Տեսարժան վայրեր

Օտտավայի գլխավոր տեսարժան վայրն է Պառլամենտի շենքը, որտեղ նույնիսկ կարելի է մասնակցել տեղի ունեցեղ հանդիպումներին: Հայտնի տեսարժան վայրն է Աշխարհի աշտարակը, որի վրա կան 53 զանգակներ: Օտտավան ճանաչված է նաև թանգարաններով և ցուցահանդեսի սրահներով: Տորոնտոյում Դուք կարող եք այցելել Կասա-Լոմա ամրոցը` 96 սենյակներով, Օնտարիո թագավորական թանգարանը, քաղաքի խորհրդանիշ "Սի-Էն-Թաուեր" աշտարակը` 553 մետր, Մոնրեալ պատմական կենտրոնը: 

 

Ավանդույթներ

Կանադայի բնիկները հնդկացիներն ու էսկիմոսներն (իննուիտներ) են, որոնք, սակայն, ներկայումս բնակչության չնչին փոքրամասնություն են կազմում, բնակվում են հյուսիս-արևմուտքում և պահպանել են իրենց հին նիստուկացն ու ոգին: Բնակչության մեծամասնությունը եվրոպական ժողովուրդների, գլխավորապես՝ անգլիացիների և ֆրանսիացիների սերունդներն են:

 

Խոհանոց

Կանադական ազգային խոհանոցի հպարտությունը համարվում են թխկենու հյութը, գարնանային հյութը: Կանադայում կարելի է համտեսել նաև հյութեղ մսատեսակներ և ձկնեղեն: Ազգային ուտեստներից է ֆիլե-բրոշետը: Ռեստորաններում հայտնի են նաև տապակած ճուտը, եփված նապաստակը, ասետրինա: