ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Դոմինիկա

a

 

Մայրաքաղաքը` Ռոզո
Տարածքը (կմ2)` 754
Բնակչությունը` 67 000
Պետական լեզուն` անգլերեն
Դրամական միավորը` արևելակարիբյան դոլար
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +21°C
ողջ տարի +25°C - +27°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա

 

Երկրի մասին

Դոմինիկան պետություն է Վեստ Ինդիայում՝ Կարիբյան ծովում՝ Փոքր Անտիլյան կղզեխմբի Դոմինիկա կղզում: Բրիտանական համագործակցության անդամ է: Մակերևույթը լեռնային է: Կենտրոնում գտնվում է կղզու ամենաբարձր կետը՝ Դյաբլոտեն հրաբուխը (1447 մ): Կլիման արևադարձային է: Հաճախակի են արևադարձային փոթորիկները: Կղզին հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1493 թ-ի նոյեմբերի 3-ին, և քանի որ այդ օրը կիրակի էր, այն անվանել է Դոմինիկա, որը թարգմանաբար նշանակում է կիրակնօրյա: Երկիրը եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն է ձեռք բերել 1978 թ-ին: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են ադամաթուզ, կոկոսյան արմավենի, կակաո, ցիտրուսներ և այլն:

 

Տեսարժան վայրեր

Դոմինիկան կղզային պետություն է Կարիբյան կղզում: Չնայած Կոլումբոսը այստեղ է հասել 15 դարում` ամերիկացիներն այստեղ բնակություն են հաստատել 17 դարում: Մեծ դիմադրողականություն ցուցաբերեցին տեղացի հնդիկները այլազգիների նկատմամբ:  Ներկայումս այս վայրը համարվում է ամենակուսական ցամաքը: Անտառները շրջապատված են հրաբուխներով, հովիտներով հոսում են գետերը, աղմկոտ ջրվեժները խլացնում են թռչունների ձայները, իսկ այս ամենը հիանալի և արտասոովոր վայր են դարձնում երկիրը: Բացի դրանից կղզին հայնտի է նաև իր աննման լողափներով: Կա նաև կարծիք, որ Դոմինիկան ամենալավ վայրն է կետերին հետևելու համար: 

 

Ավանդույթներ

Հագուստի հանդեպ խստություններ և պահանջներ չկան, սակայն "լողափի հագուստով" արգելվում է պետական հաստատություններ և որոշ ռեստորաններ մուտք գործել: Երեկոյան զգեստը գործնական չէ:  
Կաթոլիկ եկեղեցին մեծ ազդեցություն ունի հասարակությունում, այդ պատճառով էլ կան որոշակի խստություններ, օրինակ, չի կարելի լուսանկարել բնակիչներին առանց թույլտվություն հարցնելու:

 

Խոհանոց

Խոհանոցը հիմնականում հիմնված է կրեոլական, իսպանական և "ամերիկյան" ուտեստների վրա: Կրեոլական ուտեստներից առավել յուրօրինակ է "տի-տի-տի" ուտեստը, "լամբին": Ուտեստների մեծ մասում կան բանջարեղենի տեսակներ, որոնք առանձնահատուկ համ են տալիս ուտեստներին: Մրգային խմիչքները պարզապես զարդարում են ամեն մի սեղան, ինչպես նաև տեղական ռոմը և ռոմե կոկտելները` պատրաստված թարմ կոկոսից: Կա նաև տեղական և արտասահմանյան գարեջրի լայն ընտրանի: