шины для погрузчиков москва моторное масло для погрузчика гарантийное обслуживание погрузчиков эвакуация погрузчика дизельный погрузчик москва продажа погрузчиков в москве сервисное обслуживание погрузчиков техническое обслуживание и ремонт погрузчиков Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика
ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Տաթևի վանքի ընդհանուր տեսքը

Խաչքարեր՝ Տաթևի վանքի տարածքում

 

Տաթևի վանքի ճոճվող «Գավազանը» (906 թ., Սբ Երրորդության հուշասյուն)

 

Տաթևի վանքի Սբ Պողոս-Պետրոս տաճարի Ավագ խորանի որմնանկարներից

 

Տաթևի վանքի Սբ Աստվածածին եկեղեցին (1087 թ.)

 

Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետական և հոգևոր-մշակութային կենտրոն է ՀՀ Սյունիքի մարզում՝ Տաթև գյուղից  հարավ՝ Որոտան գետի աջափնյա բարձրադիր հարթավայրում: VIII դարի վերջից եղել է Սյունաց եպիսկոպոսության աթոռանիստը:

 

Տաթևի վանքը հիմնադրվել է IV դարում, VIII դարում կոչվել է Թադեոս առաքյալի աշակերտ Եվստաթեոսի (Տաթեոս) անունով, որը քրիստոնեություն է քարոզել Սյունիքում և նահատակվել այնտեղ: 

Վանքի գլխավոր՝ Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 895–906 թթ-ին՝ Հովհաննես եպիսկոպոսի նախաձեռնությամբ` Սյունաց գահերեց իշխան Աշոտի և Գրիգոր Սուփան ու Ձագիկ իշխանների օժանդակությամբ: 

Եկեղեցու բարձր, հովանոցաձև վեղարով գմբեթը նստած է մեկ զույգ հզոր մույթերի վրա, որոնք խորհրդանշում են Պողոս և Պետրոս առաքյալներին: Եկեղեցին կառուցված է մաքուր տաշված բազալտե մեծադիր քարերով: 930 թ-ին եկեղեցու ներսը զարդարվել է որմնանկարներով. Ավագ խորանում պատկերված են գահին նստած Քրիստոսը, ավելի ցած՝ առաքյալներ ու սրբեր: Արևմտյան պատին պահպանվել են դրվագներ Ահեղ դատաստանի հորինվածքից, հյուսիսային պատին՝ Սբ Ծննդյան թեմայով տեսարաններ:  Արևելյան ճակատի հայկական խորշերից վերև Աշոտ իշխանի և նրա կնոջ՝ Շուշանի դիմաքանդակներն են: Եկեղեցու գմբեթն ավերվել է 1138 թ-ի երկրաշարժից.  վերականգնվել է 1274 թ-ին: 1931 թ-ի երկրաշարժից վերստին քանդված գմբեթը վերակառուցվել է 1970–90-ական թվականներին: 

895 թ-ին Տաթևի վանքը դարձել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ  փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝  Մատենդարան: Համալսարանին կից գործել է նաև Տաթևի հայտնի  մանրանկարչության դպրոցը: 

906 թ-ին կառուցվել է «Գավազան» ճոճվող հուշասյունը: 1087 թ-ին վանքի դարպասի և նրան կից դամբարանի ծածկերի վրա կառուցվել է Սբ Աստվածածին եկեղեցին: 1295 թ-ի երկրաշարժից կործանված Սբ Գրիգոր եկեղեցու (848 թ-ին կառուցել էր Ֆիլիպե իշխանը) տեղում Ստեփանոս Օրբելյանը կառուցել է թաղածածկ դահլիճի հորինվածքով նոր՝ Սբ Գրիգոր եկեղեցին: Արևմտյան մուտքի առջև կանգնեցվել է բարձր, եռաստիճան զանգակատուն, 1787 թ-ին կառուցվել է Գրիգոր Տաթևացու դամբարանը:  XVII– XVIII դարերում վանքի շուրջը կառուցվել են կիսաշրջանաձև աշտարակներով ամրացված պարիսպներ, կից՝ խցեր, սեղանատունը, առաջնորդարանի երկհարկ շենքը և այլ շինություններ: 

Պարսպից դուրս՝ հյուսիսարևելյան կողմում, կանգուն է XVII դարի վերջին կառուցված ձիթհանը, որը Հայաստանի նույնատիպ կառույցներից առավել լավ պահպանվածն ու արժեքավորն է: 

Տաթև գետի վրա կանգուն է 1672 թ-ին կառուցված  միաթռիչք (7,2 մ), գլանաձև 

 

«Ավետում», մանրանկար Տաթևի վանքում ծաղկած Ավետարանից (1378 թ., ծաղկող՝ Գրիգոր Տաթևացի, Մատենադարան)

 

թաղով կամուրջը: Վանքի արևելյան պարսպին ուղղահայաց ձգվում է 74 մ երկարությամբ դպրոցի շենքը (XVIII դար), որը գործել է մինչև XX դարի սկիզբը (բացվել է 1981–82 թթ-ի պեղումներով): 

Տաթև գյուղի կենտրոնում կանգուն է 1646 թ-ին կառուցված Սբ Մինաս եկեղեցին: Տաթևի վանքի դիմաց՝ ձորի հակադիր կողմում, պատմական Տամալեք գյուղի միանավ, թաղածածկ Սբ Աստվածածին եկեղեցին (X դար) է, իսկ Տանձատափ տեղամասից հյուսիս՝ Ցուրավանքը: 

1974–98 թ-ին համալիրն ամբողջությամբ վերանորոգվել է: Պարսպից դուրս՝ արևմտյան կողմում, 2001 թ-ին կանգնեցվել է Գարեգին Նժդեհի կիսանդրին՝ ի հիշատակ այն պատմական իրադարձության, որ Տաթևը 1919–21 թթ-ին եղել է Լեռնահայաստանի կառավարության (Նժդեհի գլխավորությամբ) նստավայրը: 

Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով 2010 թ-ին կառուցվել է Տաթևի վանք–Հալիձոր ճոպանուղին՝ 5,7 կմ երկարությամբ (աշխարհում` ամենաերկարը, գրանցվել է «Գինեսի» ռեկորդների գրքում):

Տես նաև Գրիգոր Տաթևացի, Մանրանկարչություն,Պաշ տամունքային կառույցներ:

  

 Հայաստանը հարուստ է ոչ միայն մարդու ստեղծած ամենատարբեր հուշարձաններով, այլև բնական հուշարձաններով, որոնք ստեղծել է ամենակարող բնությունը: Այդ հուշարձաններից մեկն էլ գտնվում է Սյունիքի մարզում` Որոտանի կիրճի ամենախոր հատվածում: Այն ստացել է <Սատանի կամուրջ> անունը: Բնական այս կամուրջը գտնվում է Տաթև գյուղից 2.5 կմ հյուսիս-արևելք:

 Գիտնականները կարծում են, որ այն առաջացել է դարերի ընթացքում, կալցիումի աղերի կուտակումներից և հանքային ջրերից: Կամրջի երկարությունը մոտ 30 մետր է, այն Տաթևը Գորիս քաղաքին կապող ամենից կարճ ճանապարհն է: Բնական կամուջն այնքան ամուր է, որ ավտոմեքենաները կարողանում են նրա վրայով երթևեկել:

Գետը գալիս հասնում է սարին, հետո անհետանում գետնի տակ, ապա նորից հայտնվում: Մարդիկ կարծել են, թե սա սատանայի ձեռքի գործն է, հենց այդ պատճառով էլ այն հատվածը, որտեղ անհետանում է ջուրը, կոչել են Սատանի  կամուրջ:

Կամրջի ներքևի հատվածում շատ շթաքարեր կան կախված, որոնք աներևակայելի գեղեցիկ տեսարան են պատկերում: Կամրջի վրա ու նրա շրջակայքում բազմաթիվ բնական աղբյուրներ կան, որոնցից մի քանիսին բուժիչ հատկություններ են վերագրում մարդիկ, այդ աղբյուրները շատ ավազաններ են ստեղծել, որոնց մեջ լողանալու համար շատերը հարյուրավոր կիլոմետրեր են անցնում: Այդ աղբյուրները նաև թափվում են Որոտան ու այն ավելի ջրառատ դարձնում: