Շուշին իր հյուրերին է առաջարկում բնության և, մանավանդ, սարերի ապշեցուցիչ տեսարաններ : Ամեն տարի Շուշին ողջունում է հանրահայտ երաժիշտների և դառնում հազարավոր մարդկանց հանդիպման վայր: Ավելին, պատմաբանորեն Շուշին եղել է Ղարաբաղի մայրաքաղաքը և ունի այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են բազում ամրոցներն և տաճարները:
Այս փոքրիկ քաղաքը, որի բնակչությունը կազմում է ընդամենը 5000 մարդ, ունի հարուստ պատմություն և լի է անակնկալներով: Ուստի, դժվար չէ բացատրել հետաքրքրասերներին, թե ինչու է Շուշին գրավում այդքան մարդու ուշադրությունը:
Ավետիս հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի խաղաղ, կանաչապատ տարածքում` կենտրոնից 5 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցն ունի 9 համար: Բոլոր սենյակներում կա հեռախոս, հեռուստացույց, մինի բար: Հյուրանոցի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ստեփանակերտ քաղաք:
«Հեղնար» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտի ամենակենտրոնից ոչ հեռու (4 րոպե մեքենայով կամ 15 րոպե քայլքով), քաղաքի անաղմուկ և կանաչապատ գոտում:Հյուրանոցը նոր կառուցված ժամանակակից ոճով 3 մասնաշենքով է, իրարից 9 մ հեռավորությամբ։ Ունի 28 հարմարավետ համարներ, որոնցում ստեղծված են հյուրանոցային սերվիսին համապատասխանող անհրաժեշտ պայմանները:
Երևան հյուրանոցը գտնվում է Թումանյան փողոցի վրա, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակից ոչ հեռու: Հյուրերի տրամադրության տակ են տարբեր կարգի 16 հարմարավետ և ընդարձակ համարներ, որոնք համալրված են օդափոխիչով, հեռախոսով, հեռուստացույցով, մինի բարով, ունեն ջեռուցում: Հյուրանոցում Wi-Fi ինտերնետ կապն անվճար է: