ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Գրենադա

Մայրաքաղաքը` Սենտ Ջորջես
Տարածքը (կմ2)` 48 730
Բնակչությունը`  10 225 000
Պետական լեզուն` անգլերեն
Դրամական միավորը` արևելակարիբյան
Օդի միջին ջերմաստիճանը` ողջ տարի շուրջ +26°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա

 

Երկրի մասին

Գրենադա - կղզային պետություն Կարիբյան ծովի հարավ-արևելյան հատվածում: Մայրաքաղաքը Սենտ Ջորջեսն է: Գրենադա կղզին ունի հրաբխային ծագում, առավելագույն բարձրությունը 840 մ է: Կլիման մերձհասարակածային է: Ընդարձակ տարածքներ են զբաղեցնում մշտադալար անտառները: Կղզին հայտնագործել է Ք. Կոլումբոսը 1498 թ-ին: Այնուհետև կղզում տիրապետություն հաստատելու համար պայքարել են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: 1783 թ-ից եղել է Մեծ Բրիտանիայի գաղութ, 1967 թ-ից ստացել է «Մեծ Բրիտանիային միավորված պետություն» կարգավիճակ: Անկախություն է ձեռք բերել 1974 թ-ին:  Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են մշկընկույզ (տալիս է համաշխարհային արտադրության 1/3-ը), կակաո, շաքարեղեգ, ադամաթուզ, ծխախոտ և այլն: Կան ծխախոտի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններ:

 

 

Տեսարժան վայրեր

Ներկայումս Գրենադայում տուրիզմը զարգանում է, կառուցվում են հյուրանոցներ, տուրիստական կենտրոններ: Հետաքրքիր տեսարժան վայրեր այստեղ չկան, սակայն Դուք կարող եք հանդիպել հարմարավետ լողափերի, տրոպիկական անտառների, ջրվեժների և այլ հետաքրքիր երևույթների:

 

Ավանդույթներ

Գրենադայի մշակույթը հանդիսանում է բրիտանական, աֆրիկյան, հնդկական, ֆրանսիական ավանդույթների համադրությունը: Շատ գրենադացիներ պահպանել են որոշ հին ավանդույթներ: Ամենակարևոր տոներից մեկն է համարվում "Սարակկան", որի ժամանակ անց են կացվում մի շարք հետաքրքիր միջոցառումներ` երգեր, պարեր, ինչպես նաև ուտեստների լայն ընտրանի ու հյուրասիրում: 

 

Խոհանոց

Ազգային խոհանոցի բաղադրիչ մասն են կազմում քաղցր կարտոֆիլը, հացի ծառը: Տարածված են մսային կերակուրները  և ինքնատիպ աղցանների տեսակները: Բոլոր կերակուրները համեմվում են չիլի պղպեղի մեծ քանակությամբ: