Մայրաքաղաքը` | Քանբերա |
Տարածքը (կմ2)` | 7 692 024 |
Բնակչությունը` | շուրջ 20 մլն |
Պետական լեզուն` | անգլերեն |
Դրամական միավորը` | Ավստրալիական դոլար |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +12°C ձմռանը` +22°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն |
Երկրի մասին
Ավստրալիան մշտապես գրավում է տարբեր տարածաշրջանների տուրիստներին: Այն աշխարհում միակ պետությունն է, որի տարածքը ձգվում է ամբողջ մայրցամաքով: Ավստրալիան հայտնի է իր աննկարագրելի բնությունով, գունագեղ քաղաքներով և մեգապոլիսներով: Յուրաքանչյուրն այստեղ կարող է գտնել ցանկալի զբաղմունք` լողալ օվկիանոսում, զբոսնել հրաշալի այգիներում, այցելել կենդանաբանական այգի կամ վայելել Ավստրալիայի յուրօրինակ մթնոլորտը հարմարավետ սրճարաններից մեկում:
Մայրաքաղաքը` | Վելինգտոն |
Տարածքը (կմ2)` | 268 680 |
Բնակչությունը` | 4 389 000 |
Պետական լեզուն` | անգլերեն |
Դրամական միավորը` | Նոր Զելանդական դոլար |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +10°C ձմռանը` +30°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն |
Երկրի մասին
Նոր Զելանդիան պետական կղզի է, որը համարվում է էկոլոգիապես ամենամաքուր վայրը ողջ աշխարհում: Հեքիաթասերները այստեղ կգտնեն այն ամենը, ինչ կցանկանան` դասական կառույցներ, ապակյա օֆիսային կառույցներ, հնամյա այգիներ և այլն: Այստեղ հասնելու համար պետք է անցնել հայտնի "լացող քառասունականները"` շրջելով ողջ երկրագունդը: Նոր Զելանդիան հնում գրավել էր մաորի ցեղը, սակայն ավելի ուշ եվրոպացիները իրենց ձեռքը վերցրեցին այն: Կղզիների բացվելուց հետո այստեղ բնակություն հաստատեցին առևտրականները: Նրանց չէին վախեցնում հարևան ցեղերը և նրանք ստեղծեցին բավականին ուժեղ պաշտպանիչ հատված: Երբ մաորիներն ու եվրոպացիները հաշտվեցին, պարզվեց, որ սպիտակամորթները բավականին մեծ վտանգ էին ներկայացնում, քանի որ բերել էին շներ, կատուներ, որոնք գրեթե ոչնչացրին հազվագյուտ թռչնատեսակներ, որոնք համարվում են Նոր Զելանդիայի խորհրդանիշը: Տուրիզմը Նոր Զելանդիայում բավականին զարգացաց է, կան մեծ և փոքր շատ հյուրանոցներ, սակայն հեռավորության պատճառով շատերը խուսափում են այստեղ գալ:
Մայրաքաղաքը` | Փորտ Մորսբի |
Տարածքը (կմ2)` | 462 840 |
Բնակչությունը` | 6 888 000 |
Պետական լեզուն` | անգլերեն |
Դրամական միավորը` | կինա |
Օդի միջին ջերմաստիճանը` | հեկտեմբերից մարտ`մինչև +32°C - +32°C մարտից սեպտեմբեր` միջինում +27°C - +29°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա |
Երկրի մասին
Պապուա-Նոր-Գվինեան, տեղակայված Խաղաղ օվկիանոսի հարավարևմուտքում, զբաղեցնում է Նոր Գվինեայի կեսը, Սողոմոնյան կղզիների կեսը և Բիսմարկի կղզիների մի խումբը: Տուրիզմն այստեղ բավականին զարգացած է, սակայն օտարերկրացիներին խորհուրդ է տրվում չգնալ երկրի խուլ շրջանները: Եվրոպացիներն այս տարածաշրջանը հայտնաբերել են 1526 թ-ին: Սակայն այստեղ տարածաչափությունները սկսվել են 19 դարում: Առաջին հետազոտողներից եղել է ռուս գիտնական Միկուլխո Մակլայը, ով պապուաս ցեղի հետ 4 տարի բնակվել է: Այս ժամանակահատվածում բնակություն հաստատեցին նաև միսսիներները, որոնք հայտնաբերեցին այսօրվա հեռախոսի մասերի որոշ նմուշներ: Տուրիստների այցելության գլխավոր նպատակը յուրօրինակ ծեսերին մասնակցելն է, որտեղ քաղաքակրթությունը դեռ բնության վրա ազդեցություն չի ունեցել: Տուրիստներին գրավում է նաև գործող հրաբուխը: