ՀՀ, ք. Սևան, գ. Ծաղկունք
Հյուրատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Ծաղկուն քգյուղում՝Սևանալճից ոչ հեռու:
Գյուղը Ծաղկունք անունը ստացել է հայտնի լեռնաբնիկ Ծաղկունիք տոհմի և բուրումնալից ու անուշահոտ ծաղիկ բառի համատեղումից:
ՀՀ, ք. Սևան, Նորաշեն9
Ծովասար Ռեզորթ Սևան hյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին:
Այստեղ ցանկացած ընտանիքի համար ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Հյուրանոցն ունի սեփական ավազե լողափ` մերձ ափնյա հանգստի բոլոր հարմարություններով , բացօթյա լողավազան, ռեստորան, բացօթյա սրճարան, սեղանի թենիս, բիլիարդ, ավտո կայանատեղ: Նրանց համար, ով երեխաների հետ են կա նաև մանկական խաղահրապարակ:
Մարիա հանգստյան տունը գտնվում է Սևանա լճի ափին: Բոլոր 50 սենյակները կահավորված և հագեցված են անհրաժեշտ հարմարություններով: Սենյակներից դուրս` հյուրերը կարողեն վայելել իրենց հանգիստը լողավազանում կամ լողափին վոլեյբոլ, բիլիարդ խաղալով: Երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին դուր կգա մանկական խաղահրապարակը: Հանգստյան տնից ոտքով կարելի է հասնել լողափ մի քանի րոպեում: Երեկոյան ժամերին ռեստորանները, ուր պատրաստվում և մատուցվում են ազգային և օտարերկրյա ուտեստներ, սրճարաններն ու բարը ստեղծում են հաճելի, տրամադրող մթնոլորտ:
ՀՀ, ք. Սևան, ԼավանդաՍիթի, հատված4/13
Հյուրանոցային համալիրը գտնվում է Սևանում` «Լավանդա Սիթի»հանգստյան գոտում, որի հեռավորությունը Սևանա վանքից (IX - րդ. դարի հայկական վանական համալիր) կազմում է 3 կմ:
Ետևում թողնելով փոքր Սևանի վերին ափը`լճի հյուսիս-արևելյան մասում դուք կնկատեք “Կապուտակ Սևան” հանգստյան տան ուրվագիծը: Կանաչ անտառապատ գոտիով շրջապատված հյուրանոցը դժվար է նկատել ճանապարհից: