ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Գվատեմալա

Մայրաքաղաքը` Գվատեմալա
Տարածքը (կմ2)` 108 890
Բնակչությունը` 14 377 000
Պետական լեզուն` իսպաներեն
Դրամական միավորը` կետսալ
Օդի միջին ջերմաստիճանը`  ամռանը` +32°C
ձմռանը` +27°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Գվատեմալան գտնվում է Կենտրոնական Ամերիկայում, որը համարվում է ամենախիտ բնակեցված վայրերից մեկը: Առաջին անգամ այստեղ բնակություն է գրանցվել մ.թ.ա. առաջին հազարամյակում: Այստեղ բնակվել են հնդկացի մայաները: Հնդկացիներն այստեղ են եկել 16 դարում և մինչ այժմ երկրում բնակվում են հնդիկներ և մետիսացիներ: Պատմության տեսանկյունից Գվատեմալան հրաշալի երկիր է հարուստ ժառանգությամբ: Երկրի 3 կարևորագույն հուշարձանները տեղ են գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

 

 

Տեսարժան վայրեր

Գվատեմալայի մայրաքաղաքը չի կարելի համարել հին քաղաք: Գվատեմալան երրորդ մայրաքաղաքն է և բավականին ժամանակակից է համարվում, չնայած ետնախորշերը մինչ օրս գտնվում են ժամանակակից և նորաձև տների հարևանությամբ: Անտիգուան երկրի հին քաղաքներից է` հիմնված 1524 թվականին: Սակայն 18 դարում այն գրեթե ամբողջովին հողին է հավասարվել երկրաշարժի հետևանքով: Քաղաքը, այնուհանդերձ, հնարավոր եղավ պահպանել: Այն նույնիսկ հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Տիկալ քաղաքը մայաների քաղաքակրթության ամենախոշոր քաղաքն է: Բնական տեսարժան վայրերից կարելի է առանձնացնել Իսաբալը, Պետեն-Իտցան, Ատիտլան, Ամատիտլան, Գուիխան:

 

Ավանդույթներ

Ներկայումս Գվատեմալայի բնակչության մեծ մասը հնդիկներն են: Ի տարբերություն Կենտրոնական Ամերիկայի մյուս երկրների` Գվատեմալայի բնակիչները պահպանել են իրենց հնդկական ավանդույթները: Բնակիչները մինչ օրս կրում են ավանդական հագուստներ և վարում են Կոնկիսի ժամանակներից քիչ փոփոխված կյանք: Բնակիչները մինչ օրս կրում են թեմատիկ հագուստներ տարբեր կերպարանքներով: 

 

Խոհանոց

Խոհանոցի հիմնական բաղադրիչն են կազմում միսը, բրինձը, մեծ քանակությամբ բանջարեղենը և համեմունքները: Նույնիսկ թանկարժեք ռեստորաններում մատուցվում են եգիպտացորենի բլիթներ, եգիպտացորենի կաշա կամ պարզապես շոգեխաշված եգիպտացորեն: Մսատեսակներից առավել հայտնի են  տապակած թռչնամիսը զանազան համեմունքներով: