ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Տուն-թանգարանը բացվել է 1967թ.` նկարչի օրոք, նրա նվիրաբերած 50 ստեղծագործությունների նախնական հավաքածուով: Այժմ թանգարանում ներկայացված է 240 թանգարանային առարկա, որոնք ամփոփում են Վարպետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը` ուսանողական առաջին աշխատանքներից մինչև ուշ շրջանի գեղանկարները, գծանկարները, ընդհուպ` վերջին կտավը՝<<Հեքիաթ>>գեղանկարը:

Տեսնել ավելին...

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարան

Մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում ու ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ականների վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորությամբ հիմնադրվում է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն   թանգարան ստեղծելու հիմքը դարձավ:

Տեսնել ավելին...

Մայր Հայաստան ռազմական թանգարան

Մայր Հայաստան ռազմական թանգարան

Հիմնադրվել է 1970թ.` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված թանգարան (ճարտարապետ` Ռ. Իսրայելյան): Շենքի հատակագիծը կրկնօրինակում է Հռիփսիմե տաճարին, միաժամանակ ծառայում որպես Մայր Հայաստան արձանի պատվանդան: Թանգարանն ունի ավելի քան 30000 ցուցանմուշ: Առաջին հարկում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների, նրանց ռազմերթերի մասին նյութեր, ինչպես նաև` մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական իրերը: Երկրորդ հարկի ցուցասրահում ներկայացված է Արցախյան պատերազմի վավերագրությունը` փաստաթղթեր, լուսանկարներ, մարտական գործողությունների նկարագրական նյութեր:

Տեսնել ավելին...

Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամ

 2002թ. ապրիլին ԱՄՆ-ի Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը Երևանում բացեց <<Գաֆէսճեան թանգարան հիմնադրամը>>` ժամանակակից արվեստի թանգարան և մշակութային կենտրոն ստեղծելու նպատակով։ Հայաստանի Հանրապետությունը Գաֆէսճեան թանգարան հիմնադրամին տրամադրել է տարածք և մասնակիորեն կառուցապատված Կասկադի տարածքը։

Տեսնել ավելին...

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի ազգային պատկերասրահ

Ազգային պատկերասրահը   գտնվում  է Երևանի Հանրապետության  հրապարակում: Հիմնվել է 1921թ., սակայն  սև տուֆից   կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է  ճերմակ  քարով, իսկ բակում 1978թ.  բարձրացել  է ութհարկանի մասնաշենքը:  Պատկերասրահն  ստեղծել է  հայկական,   ռուսաստանյան  և արևմտաեվրոպական  կերպարվեստի     հարուստ  հավաքածու (ավելի քան  25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների  համաշխարհային  ընկերակցությանը:

Տեսնել ավելին...