Մինա հյուրանոց

Ժամանակակից բոլոր հարմարություններով կահավորված ՄԻՆԱ հյուրանոցը գտնվում է Սյունյաց աշխարհի գողտրիկ անկյուններից մեկում` պատմական Գորիս քաղաքում: Կառուցված լինելով քաղաքի հյուսիսային փեշին` Երևան-Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա, այն հարմար դիրք ունի նաև դեպի պատմական այնպիսի նշանավոր վայրեր, ինչպիսիք են Տաթևի հոյակերտ վանքն ու աշխարհի ամենաերկար ճոպանուղին, "քարանձավային քաղաք" Հին Խնձորեսկն ու անդնդախոր ձորին կախված ճոպանե ճոճվող կամուրջը,աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը համարվող Քարահունջը, պատմական Արցախը: Թեկուզ մեկ անգամ այստեղ հյուրընկալվողը իր հետ տանում է անմոռաց հուշեր, անկրկնելի տպավորություններ...

 

Տեսնել ավելին...

ՄԻՌԱ

"ՄԻՌԱ" նորաբաց հյուրանոցը գտնվում է Գորիսում` Անկախության 24/3 հասցեում: Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում՝ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների, կենտրոնական հրապարակի, մանկական խաղահրապարակի, նորաբաց "Սիմբա" մանկական սրճարանի, Սրբ. Գր. Լուսավորիչ եկեղեցու, Քաղաքապետարանի շենքի, Ակ. Բակունցի տուն-թանգարանի հարևանությամբ: Հյուրանոցը 3 հարկանի է, ունի բարձրակարգ կահավորված 6 սենյակ: Հյուրանոցն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: "ՄԻՌԱ" հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս,որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով, կիրճերով, բրգաձև գագաթներով: Հյուրանոցում տեղեկատվությունը տրամադրվում է 5 լեզվով՝հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և հունարեն:

 

Տեսնել ավելին...

Կյորես սպասարկման կենտրոն

Գորիսը ինքնատիպ ճարտարապետական նախագծով քաղաքներից է: Այն հիացնում է մարդկանց գեղատեսիլ բնության անձեռակերտ ստեղծագործություններով, պատմամշակութային հազվագյուտ կոթողներով ու անկրկնելի կոլորիտով:

 

Տեսնել ավելին...

Գորիս Հյուրանոց

«Գորիս» հյուրանոցը հիասքանչ վայր է հանգիստն անցկացնելու համար: Այն առաջարկում է համարներ՝ ապահովված արբանյակային հեռուստատեսությամբ, մինի բարով, ցնցուղախցիկով սենյակներ, ինչպես նաև 24-ժամյա ընդունարանով: Նախաճաշը մատուցվում է ամեն օր անվճար:

 

Տեսնել ավելին...

Եղևնուտ հյուրանոց

Եղևնուտ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի արևմտյան մասում՝ քաղաքի հյուսիսային մուտքի մոտ: Բարձրադիր վայրում գտնվելով՝ այստեղից բացվում է լեռների գրկում փռված Գորիս քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Հյուրանոցը գտնվում է անտառի բացատում, որի շնորհիվ էլ օդն այստեղ միշտ թարմ ու մաքուր է:

 

Տեսնել ավելին...