шины для погрузчиков москва моторное масло для погрузчика гарантийное обслуживание погрузчиков эвакуация погрузчика дизельный погрузчик москва продажа погрузчиков в москве сервисное обслуживание погрузчиков техническое обслуживание и ремонт погрузчиков Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика
ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ջամայկա

Մայրաքաղաքը` Քինգսթոս
Տարածքը (կմ2)` 10 991
Բնակչությունը` 2 730 000
Պետական լեզուն`  անգլերեն
Դրամական միավորը` յամայկայի դոլար
Օդի միջին ջերմաստիճանը` ողջ տարի +26°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Ջամայկան տուրիստների շրջանում չունի նույնքան ճանաչում, որքան Մալդիվյան կամ Կանարյան կղզիները: Սակայն շուտով այս վայրն, իսկապես, կսկսվի գնահատվել իր լիցքաթափող և տրամադրող բնությամբ և մթնոլորտով: Ավազե լողափերը կստիպեն Ձեզ լիարժեք վայելել հանգիստը: Այստեղ չկան զարգացած տուրիստական կենտրոններ, հյուրանոցներ կամ սպասարկման բարձր ոլորտ, սակայն հոլիվուդյան աստղերը իրենց հանգիստը նախընտրում են անցկացնել հենց Ջամայկայում:

Տեսնել ավելին...

Կոստա Ռիկա

 

Մայրաքաղաքը` Սան Խոսե
Տարածքը (կմ2)` 9 984 670
Բնակչությունը` 34 242 000
Պետական լեզուն` իսպաներեն
Դրամական միավորը` կոլոն
Օդի միջին ջերմաստիճանը` Կարիբյան ծովի ափրին +23°C - +25°C ողջ տարի
Խաղաղ օվկիանոսի ափերին +30°C(ցերեկը)
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Կոստա Ռիկան իր անվանումը ստացել է իսպանացիներից, ովքեր այս վայրն անվանել են "հարուստ ափ": Երկիրը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում: Կոստա Ռիկան էկոլոգիապես ամենամաքուր երկրներից է ողջ աշխարհում: Այստեղ կան հիանալի տրոպիկական անտառներ, որտեղ նկարահանվել է «Парк Юрского Периода» ֆիլմը: Գիտնականներն ապացուց ել են, որ երկրագնդի բուսականության 70%-ը գտնվում են այս երկրում: Կոստա Ռիկա հիմնականում այցելում են էկոլոգիապես մաքուր քաղաքներ նախընտրող տուրիստները: Տուրիզմն այսօրվա դրությամբ շարունակում է ակտիվորեն զարգանալ այստեղ:

Տեսնել ավելին...

Հոնդուրաս

Մայրաքաղաքը` Տեգուսիգալպա
Տարածքը (կմ2)` 112 090
Բնակչությունը` 7 616 000
Պետական լեզուն` իսպան երեն
Դրամական միավորը` լեմպիրա
Օդի միջին ջերմաստիճանը` ողջ տարի շուրջ +22°C - +26°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա

 

Երկրի մասին

Հոնդուրասի Հանրապետությունը  պետություն է Կենտրոնական Ամերիկայում: Մայրաքաղաքը Տեգուսիգալպան է (մինչև 1880 թ. — Կոմայագուա): Մակերևույթը լեռնային է, առավելագույն բարձրությունը 2865 մ է (Պատուկա լեռ): Ափամերձ շրջաններում ցածրադիր դաշտավայրեր են: Ընդերքում կան արծաթի, ոսկու, երկաթի, ծարիրի, բոքսիտների, ափամերձ գոտում՝ նավթի պաշարներ: Կլիման արևադարձային է, տարածված են մշտադալար անտառներն ու չորասեր թփուտները: Մինչև XVI դարի սկիզբը երկիրն անվանել են Իգուերաս կամ Իբուերաս: Այստեղ են բնակվել մայաները՝ Ամերիկայի հին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները: 1502 թ-ին Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է երկրի առափնյա շրջանները: Իսպանացիները երկիրն անվանել են Հոնդուրաս (խորություն բառից՝ ափամերձ մեծ խորությունների պատճառով). 1524 թ-ից սկսվել է երկրի նվաճումը: XIX դարի սկզբին Հոնդուրասը մասնակցել է Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմին և 1821 թ-ին ձեռք բերել անկախություն:

Տեսնել ավելին...

Մեքսիկա

Մայրաքաղաքը` Մեխիկո
Տարածքը (կմ2)` 1 972 550
Բնակչությունը` 108 396 000
Պետական լեզուն` իսպաներեն
Դրամական միավորը` պե սո
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +30°C
ձմռանը` +26°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն

 

 

Երկրի մասին

Մեքսիկան պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում: Գեղեցիկ ու բազմազան է նրա բնությունը՝ ձյունաճերմակ գագաթներով գործող (Օրիսաբա` 5700 մ, Պոպոկատեպետլ` 5452 մ) և հանգած հրաբուխներ, ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Լեռնալանջերն ու առափնյա ցածրավայրերը ծածկված են մշտադալար արևադարձային անտառներով ու սավաննաներով: Աճում են բարձրակարգ բույսերի 12 հզ. տեսակ, որի 2/3-ը բնաշխարհիկներ են: 

Տեսնել ավելին...

Կուբա

 

Մայրաքաղաքը` Հավանա
Տարածքը (կմ2)` 110 860
Բնակչությունը` 11 382 820
Պետական լեզուն` իսպաներեն
Դրամական միավորը` փոխարկելի պեսո
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +37°C
ձմռանը` +29°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա

 

Երկրի մասին

Կուբան զարմանալի երկիր է, որն առաջին հերթին առանձնանում է իր մտածելակերպով: Փոթորկոտ, անկեղծ, հպարտ կուբացիները ստեղծում են աննկարագրելի միջավայր: Դա պետք է ոչ միայն հասկանալ, այլ նաև զգալ: Կուբան գրավում է աշխարհի տարբեր երկրների տուրիստներին իր հիանալի կլիմայով, մաքուր ջրերով, ինչպես նաև տարօրինակ ու վտանգավոր միջատների բացակայությամբ: Կուբան նաև զարմացնում է բուսականության զանազանությամբ, ինչպես նաև յուրօրինակ կենդանիների առկայությամբ:  Հենց այստեղ է հայտնի գրող Հեմինգուեյը անցկացրել իր կյանքի մեծ մասը: Կուբան կապահովի Ձեր հանգիստը տաք և փափուկ ավազի վրա, թագավորական պալմաների մեջ, որոնք շատ տարածված են կղզում:

Տեսնել ավելին...