Մայրաքաղաքը` | Սան Խոսե |
Տարածքը (կմ2)` | 9 984 670 |
Բնակչությունը` | 34 242 000 |
Պետական լեզուն` | իսպաներեն |
Դրամական միավորը` | կոլոն |
Օդի միջին ջերմաստիճանը` | Կարիբյան ծովի ափրին +23°C - +25°C ողջ տարի Խաղաղ օվկիանոսի ափերին +30°C(ցերեկը) |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն |
Երկրի մասին
Կոստա Ռիկան իր անվանումը ստացել է իսպանացիներից, ովքեր այս վայրն անվանել են "հարուստ ափ": Երկիրը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում: Կոստա Ռիկան էկոլոգիապես ամենամաքուր երկրներից է ողջ աշխարհում: Այստեղ կան հիանալի տրոպիկական անտառներ, որտեղ նկարահանվել է «Парк Юрского Периода» ֆիլմը: Գիտնականներն ապացուց ել են, որ երկրագնդի բուսականության 70%-ը գտնվում են այս երկրում: Կոստա Ռիկա հիմնականում այցելում են էկոլոգիապես մաքուր քաղաքներ նախընտրող տուրիստները: Տուրիզմն այսօրվա դրությամբ շարունակում է ակտիվորեն զարգանալ այստեղ:
Տեսարժան վայրեր
Կոստա Ռիկան իր տարածքը բաժանում է 74 Ազգային այգիների: Բացի յուրօրինակ բնության ու ֆաունայի, այստեղ կան 120 հանգած և գործող հրաբուխներ, կախովի կամուրջներ: Աննկարագրելի բույսերն այստեղ ունեն նույն այն տեսքը, ինչ միլիոնավոր տարիներ առաջ: Արենալ հրաբուխը հաճախ է սկսում գործել, իսկ տուրիստներին երբեմն թույլ է տրվում ականատես լինել այդ հրաշալի տեսարանին: Tortuguero այգին ամենապահպանվող այգիներից է, քանի որ յուրօրինակ և հազվադեպ հանդիպող կրիաները հենց այստեղ են ձվադրում: Լողափում, որտեղ կան հետաքրքիր սողուններ, մեկ գիշերվա ընթացքում 400-ից ավելի տուրիստների մուտքն արգելում են: Corcovado ազգային այգին հաճախ անվանում են "ամազոնյան ջունգլիներ": Կոկոս կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսում` ափից 550 կմ. հեռավորության վրա: Սա ամենամեծ անբնակ կղզին է: Հիանալի վայր է դայվինգի համար:
Ավանդույթներ
Կոստա Ռիկայի բնակեցված յուրաքանչյուր հատվածում բնակիչներն ունեն տոնակատարության յուրովի ձևը: Այդ պատճառով էլ գրեթե ամեն օր փողոցներում կարելի է նկատել որևէ տոնակատարություն կամ ծիսակատարություն: Օրինակ, դեկտեմբեր-հունվար ամիսներին անց են կացվում մի շարք տոներ` Ֆիեստա Դել-Ֆին-Ակո, Կոպա-Դել-Կաֆե թենիսի առաջնությունը, ինչպես նաև Սանտա-Կրուզը և Գունակաստեն:
Խոհանոց
Խոհանոցի հիմքն են կազմում բրինձը, միսը, բանջարեղենը և համեմունքները: Հայտնի են բանջարեղենից պատրաստված աղցանները, բրինձը մսով, բրինձը կոկոսի հյութով, ձկնեղենը և կանաչեղենը: