Մայրաքաղաքը` | Մեխիկո |
Տարածքը (կմ2)` | 1 972 550 |
Բնակչությունը` | 108 396 000 |
Պետական լեզուն` | իսպաներեն |
Դրամական միավորը` | պե սո |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +30°C ձմռանը` +26°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն |
Երկրի մասին
Մեքսիկան պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում: Գեղեցիկ ու բազմազան է նրա բնությունը՝ ձյունաճերմակ գագաթներով գործող (Օրիսաբա` 5700 մ, Պոպոկատեպետլ` 5452 մ) և հանգած հրաբուխներ, ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Լեռնալանջերն ու առափնյա ցածրավայրերը ծածկված են մշտադալար արևադարձային անտառներով ու սավաննաներով: Աճում են բարձրակարգ բույսերի 12 հզ. տեսակ, որի 2/3-ը բնաշխարհիկներ են:
Տեսարժան վայրեր
Բազմաթիվ տուրիստներ այցելում են Մեքսիկա, որպեսզի տեսնեն մայաների բուրգերը: Դրանցից ամենահները համարվում են Teotihuacan բուրգերը, որը թարգմանաբար նշանակում է "վայր, որտեղ ծնվում են աստվածները": Դուք կարող եք բարձրանալ Արևի, Լուսնի բուրգերը, անցնել մեռածների փողոցով, տեսնել Կետցալ աննկարագրելի ամրոցը, Պապալոտլյան և այլ տեսարժան վայրեր: Մեքսիկայի մայրաքաղաքը Մեխիկոն է, որը հանդիսանում է երկրի պատմամշակութային կենտրոնը: Էլ-Սոկալո գլխավոր հրապարակում տեղակայված են Աստեկների հին ամրոցները: Չապուլտեպեկ այգում է գտնվում Մարդաբանական թանգարանը, որը քաղաքում ամենախոշորն է: Կանկուն տուրիստական կենտրոնից ոչ շատ հեռու գտնվում են Գարաֆոն, Շել-Հա, Չանկանաբ Լագուն, Կոնտոյ, Կրոկոթաուն անդրջրյա ազգային պարկերը, որտեղ ապրում են կոկորդիլոսները, վարդագույն ֆլամինգոները և այլ էկզոտիկ կենդանիներ: Տուրիստներն այցելում են Մեքսիկա` վայելելու երկրի խորհրդավոր գիշերները:
Ավանդույթներ
Մեքսիկան ստացել է էներգետիկ և տոնական երկրի համբավ դեռ շատ վաղուց: Գրեթե ամեն տարի այստեղ անց են կացվում ազգային միջոցառումներ կամ ֆիեստաներ, այնուհետև տեղի սրբի կամ քաղաքի տոնը: Մշակութային օրացույցի ամենավառ տոնը Կարնավալն է, որն անց է կացվում փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Այն հատկապես հետաքրքիր է անցնում Մազատլանում, Վեռակրուսում, Լա-Պասում: Իսկ ահա երիտասարդների սիրելի տոնն է դաժան Dia de Los Muertos տոնը, որն անց է կացվում բոլոր տոներից հետո` նոյեմբերի երկուսին: Դեկտեմբերի 12-ին տոնում են Սուրբ Գվադելուպեի օրը:
Խոհանոց
Ազգային խոհանոցի հիմքն են կազմում եգիպտացորենը, ավոկադոն, լոբին, քաղցր և սովորական կարտոֆիլը, կակտուսը, սեխը, թռչնի միսը, կակաոն և այլն: Շատ ուտեստների բաղադրիչն է կազմում եգիպտացորենը խաշված կամ տապակած վիճակում, ալյուրի կամ խմիչքի տեսքով: Մեքսիկական խոհանոցի այցեքարտն է համարվում կծու չիլի պղպեղը, որի տեսականին հասնում է մոտ 80-ի: Պղպեղից պատրաստում են հարյուրավոր սոուսներ, որոնք համեմվում են բանջարեղենից աղցանների և այլ կերակրատեսակների հետ: