шины для погрузчиков москва моторное масло для погрузчика гарантийное обслуживание погрузчиков эвакуация погрузчика дизельный погрузчик москва продажа погрузчиков в москве сервисное обслуживание погрузчиков техническое обслуживание и ремонт погрузчиков Ремонт АКПП погрузчика Ремонт коробки погрузчика
ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս լեռան հարավ-արևմտյան լանջին` քաղաքամայր Երևանից 55կմ հեռավորության վրա:

 

Եվ այսպես. շնորհիվ իր բարձր լեռնային դիրքի (2000մ ծովի մակերևույթից բարձր), բնակլիմայական հիանալի և առողջարար պայմանների մարզահամալիրն այսօր էլ համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Սաղարթախիտ անտառով և հյուրանոցը օղակող հիասքանչ պուրակով շրջապատված այս հյուրանոցը նախատեսված է թե' ընտանեկան հանգստի, թե' գործարար հանդիպումների և թե' ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար:

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը հիմնադրվել է 1967թ.-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար:

Այսօր մարզահամալիրն ամբողջապես համապատասխանում է ժամանակի պահանջներին: 2007թ.-ի հիմնովին վերանորոգումից հետո Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն իր հյուրերին առաջարկում է 182 հարմարավետ և նրբաճաշակ կահավորված համարներ: Տարբեր սպորտաձևերի համար նախատեսված ժամանակակից մարզադահլիճների և միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազանի շնորհիվ այս համալիրը մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում:

 

 


Համարների տեսակ

Քանակ
Գին` ՀՀ դրամով
Լրացուցիչ անձ
Երեխաներ (3-10 տարեկան)
Ծառայություններ
Ստանդարտ (անձ) 60 16,000 6,000 4,000 նախաճաշ
Երկսենյականոց (2 անձ)
64
22.000
6.000
4.000
նախաճաշ
Երկսենյականոց (2 անձ)
64
32.000
6.000
4.000
3 անգամյա սնունդ
Լյուքս (4 անձ)
20
77.000
6.000
4.000
նախաճաշ
 

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն առաջարկում է հյուրանոցային և սպորտային ծառայությունների լայն տեսականի. ընդարձակ և տեխնիկական մեծ հնարավորություններով մարզասրահներ, հարմարավետ սենյակներ, հարուստ և առողջարար կերակրացանկ, միջազգային չափանիշներին համապատասխանող լողավազան ...Ծառայություններ

  • Գործավարական ծառայություն
  • Տպագրման և բազմացման ծառայություն
  • Էքսկուրսիաների կազմակերպում
  • Բիզնես կենտրոն
  • Արագ ինտերնետային կապ բիզնես կենտրոնում և դելյուքս սենյակներում
  • Շուրջօրյա ընդունարան
  • Բժշկական կենտրոն / 24 ժամ/
  • Գեղեցկության սրահ
  • Մերսման սրահ
  • Հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակներ /այլ հարմարություններ/
  • Հարմարություններ` նախատեսված չծխողների համար
  • Ճամպրուկների պահատեղեր
  • Կոշիկների փայլեցման ծառայություն
  • Երեխաների խնամքի ծառայություն /ըստ պահանջի/
  • Տեղափոխում օդանավակայանից մարզահամալիր և հակառակ ուղղությամբ
  • Չհրկիզվող պահարաններ
  • Անվճար ավտոկայանման հնարավորություն
  • Լվացքատուն, արդուկման ծառայություն
  • Մարզասրահ
  • Շոգեբաղնիք
  • Փակ լողավազան
  • Բիլլիարդ
  • Թենիս
  • Սաունա
  • Սահնակների վարձույթ
  • Դահուկների պահոց
64