ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

RiXos - Sharm El Sheikh

Շարմ էլ Շեյխի Նաբկ թաղամասում տեղակայված Rixos Sharm El Sheikh բարձրակարգ հյուրանոցն իր հյուրերին է առաջարկում ծովափնյա սպիտակ ավազյա լողափ, 11 լողավազան, 7 ռեստորան և 5 բար: Հավելավճարի դիմաց ձեզ կառաջարկեն անհատական սպասավորի ծառայություններ:

Հյուրանոցի համարներն ունեն առանձին պատշգամբներ, որոնցից բացվում է Կարմիր ծովի չքնաղ համայնապատկերը, հյուրանոցի պարտեզի և լողավազանի տեսարանները: Յուրաքանչյուր համար կահավորված է հեռուստացույցով, մինի-բարով, պահարնով և հեռապշխոսով: Որոշ համարներ ունեն ընթարձակ հյուրասենյակներ:

Հյուրանոցի Lalezar, Sakura և Hatmeht ռեստորաններում այցելուներին հյուրասիրում են թուրքական և ճապոնական խոհանոցների ուտեստներ, ինչպես նաև թարմ պատրաստված ծովաուտեստներ:Callania ռեստորանում առաջարկում են իտալական կերակուրներ, իսկ Payrus ռեստորանում պատրաստում են արևելյան կերակրատեսակներ: Բացի թվարկված ռեստորաններիս, հյուրերը կարող են այցելել նաև ինդոնեզական և չինական ռեստորաններ: Երեկոյան ժամերին անց են կացվում զվարճալի միջոցառումներ, իսկ ավելի ուշ ժամերին սկսում է աշխատել  գիշերային ակումբը, դիսկոտեկը և բացօդյա պարահրապարակը:

Հյուրանոցի սպա կենտրոնում կարելի է պատվիրել տարատեսակ մերսողական ծառայություններ և երեսի խնամքի կազդուրիչ միջոցառումներ, իսկ հյուրանոցի մարզասրահը կահավորված է ժամանակակից կարդիոմարզասարքերով:

Հյուրանոցի տարածքում կարելի է խաղալ մեծ և սեղանի թենիս, ծովափնյա վելեբոլ: Ձեր տրամադրության տակ են նաև դարթսի և բիլիարդի սեղանները, ինչպես նաև սնորկլինգի հրահանգիչների ծառայությունները: Երեխաների համար գործում է Rixy Kids ակումբը: 

Հանրահայտ Նաամա Բեյ ծովածոցը գտնվում է հյուրոնոցից ընդամենը 22 կմ հեռավորության վրա, իսկ հյուրանոցից մինչև Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանը կազմում է 8 կմ. Հյուրանոցի աշխատակիցները հյուրերի համար կազմակերպում են անվճար ուղևորափախադրումներ Նաամա ծովածոց:

Stella Di Mare Beach Hotel & Spa

Այս շքեղ՝ 5 աստղանի հյուրանցը գտնվում է մասնավոր լողափին, Նաամա-Բեյ ծովածոցի մուտքի մոտ: Հյուրերի տրամադրության տակ են 3 ռեստորաններ, դայվինգի ուսուցման ժամանակակից կենտրոն և 600 մ2 տարածքով սպա-կենտրոն:

 

Հյուրանոցի համարները ունեն մեծ պատուհաններ, առանձնացված բաց պատշգամբ, որոնցից բացվում է հիասքանճ տեսարան դեպի Կարմիր ծովը: Համարները կահավորված են արբանյակային ալեհավաքին միացված  հեռուստացույցով: Կատարվում է համարների շուրջօրյա սպասարկում:

Հյուրանոցի լողավազանն ունի արհեստական ջրվեժ, որը շրջապատված է տրոպիկական պարտեզով:Հյուրերը կարող են սուզվել Կարմիր ծովի ընդերքը: Երեկոյան ժամերին կազմակերպվում են զվարճալի ժամանցային ծրագրեր: 

La Terrazza ռեստորանում Ձեզ կմատուցեն երեկոյան ընթրիք՝ մոմերի ներքո, Corallo Rosso ռեստորանում կարելի է համտեսել թարմ ծովաուտեստներ, իսկ La Scogliera ռեստորանում՝ իտալական խոհանոց:

Ռաս-Մոհամեդ ազգային պարկը գտնվում է հյուրոնցից ընդամենը 16 կմ հեռավորության վրա, իսկ Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանը՝ 20 րոպե երթևեկելի  հեռավորթյան վրա:

Հյուրանոցը տրամադրում է անվճար տրանսֆեր դեպի Նաամա-Բեյ նավահանգիստ:

Baron Palms Resort Sharm El Sheikh

Baron Palms-ը մավրիտանական ոճով ձևավորված կուրորտային հյուրանոց է՝ Կարմիր ծովի գեղատեսիլ տեսարանով, որի սեփական ծովափի երկարությունը 600 մետր է: Հյուրանոցը գտնվում է Շարմ էլ Շեյխում՝ Ռաս-Նազրանի ծովածոցում: Հյուրերի տրամադրության տակ են ծովածոց-լողավազանով և առևտրային բուլվարը:

Baron Palms հյուրանոցում ժամանակակից հարմարավետությունները համադրված են եգիպտական ոճով ձևավորված ինտերիերով: Յուրաքանչյուր համար ունի իր առանձին պատշգամբը, օդափոխիչ, հեռուստացույց և սեփական լոգասենյակ:

Հյուրանոցի ռեստորանները, որոնք տեղակայված են լողավազանի շուրջ, հյուրերը կարող են համտեսել մերձարևադարձային երկրների խոհանոցի լավագույն ուտեստները: Հյուրանոցի հանրային վայրերում հասանելի է անվճար WiFi կապ:

Հյուրանոցում նախատեսված են տարբեր մարզաձևերով զբաղվելու համար անհրաժեշտ մարզասրահներ, ինչպես նաև 140 մետր երկարությամբ նավահանգիստ: Հյուրանոցն ունի շուրջօրյա գործող 2 մեծ թենիսի կորտ և գերազանց կահավորված մարզասրահ: Փոքրիկ երախաների հետ ժամանած հյուրերը կարող են օգտվել դայակի ծառայությունից: Հյուրանոցի հյուրերը կարող են անվճար օգտվել հյուրանոցի ավտոկայանից:

BARON RESORT

Այս 5 աստղանի շքեղ հյուրանոցը գտնվում է Շարմ էլ Շեյխում՝ սեփական ծովափից 600 մետր հեռավորության վրա: Հյուրանոցն ունի լողավազան և 145 մետրանոց հատուկ հարթակ՝ սնորկլինգով և դայվինգով զբաղվելոը համար: Հյուրանոցի տարածքում գործում են 12 ռեստորան և բար:

Հյուրանոցի շքեղ համարներում հյուրերը կարող են ընտրել իրենց համար առավել նախընտրելի բարձերի տեսականուց, 100%-ոց եգիպտական բամբակից կարված անկողնային պարագաներ և օգտվել արբանյակային ալեհավաքին միացված հեռուստացույց:

Բոլոր համարները ունեն պանորամիկ պատուհաններ և առանձին պատշգամբ: Որոշ համարներից բացվում է տեսարան դեպի Կարմիր Ծովը, Թիրան կղզին և հյուրանոցի պարտեզը:

Հյուրանցի տարածքում գտնվում են 12 ռեստորան և բարեր, այդ թվում՝ Taj Mahal ռեստորանը՝ ծովափի տեսարանով, որտեղ մատուցում են հնդկական խոհանոցի կերակուրներ: Հյուրանոցի Now & Zen Dance բարում հյուրերին կառաջարկեն էկզոտիկ կոտելներ, իսկ երեկոյան ժամերին հնչում է կենդանի երաժշտություն: Ռեստորաններում անցեն կացնում տարատեսակ թեմատիկ երեկույթներ, այդ թվում՝ արաբական տեղաբնակների ավանդական ընթրիքները:

Հյուրանոցի առողջության և հանգստի կենտրոնում հյուրերը կարող են պատվիրել ջրիմուռներով պատված և եգիպտական մերսում: Հյուրանոցում կա նաև մարզասրահ և շոքեբաղնիք: Հյուրանոցում կարելի է բոուլինգ և թենիս խաղալ: Կարելի է սովորել վինդսյորվինգով:

Հյուրանոցի աշխատակազմն աշխատում է շուրջօրյա: Նրանք կարող են շրջայց կազմակերպել Ռաս-Մոխամեր ազգային պարկ: Հյուրանոցը գտնվում է Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայինց 17 կմ հեռավորության վրա: Հնարավորություն կա կազմակերպել հյուրերի տրանսֆերը:

Moevenpick Resort Sharm El Sheikh

Հյուրերի տրամադրության տակ են 5 մասնավոր ծովափերը և շքեղ լողավազանը: Հյուրանոցի համարները կահավորված են օդափոխիչներով և ունեն դեպի Նաամա ծովածոցը բացվող պանորամիկ լուսամուտներ: Այս շքեղ հյուրանոցում գործում են 4 ռեստորան, 4 բար և սրճարան:

Հյուրանոցի բոլոր համարները ձևավորված են էլեգանտ ոճով և արաբական նախշազարդերով: Համարները հագեցած են արբանյակային ալեհավաքին միացված հեռուստացույցներով, իսկ լոգարաններն ունեն ցնցուղ և քարե լվացարան:

Հյուրանոցի El Kababgy ռեստորանում մատուցում են արևելյան և եգիպտական խոհանոցի ուտեստներ, իսկ La Brise ռեստորանում՝ ծովածուտեստներ և բարբեքյու: Rangoli հյուրանոցում կարելի է համտեսել հնդկական խոհանոցի կերակրատեսակները: Հյուրանոցի մեկ այլ ռեստորանից՝ Liwa-ից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Կարմիր ծովը: Այս ռեստորանում մատուցում են համաշխարհային խոհանոցի մեծ տեսականի:

Հյուրերը կարող են հանգստանալ հյուրանոցի մերսման սրահում, զբաղվել սպորտով՝ հյուրանոցի ֆիտնես կենտրոնում, որն հագեցած է ժամանակակից՝ կարդիոմարզագույքով: Հյուրերի տարամդրության տակ են նաև մեծ թենիսի կորտը և հիդրոմերսիչ լոգասենյակը: Հյուրանոցի շրջակայքը հարմար է դայվինգով, սնորկլինգով և ձիասպորտով մարզվելու համար:

Movenpick Sharm El-Sheikh հյուրանոցը գտնվում է Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանից ընդամենը 10 րոպե երթևեկելի հեռավորության վրա: Մասնավոր ավտոկայանատեղին հյուրերի համար անվճար է: Հյուրերի հայցով հյուրոնոցը կազմակերպում է հյուրերի տրանսֆերը օդանավակայանից հյուրանոց և հակառակը: