Գայանե hյուրանոցը գտնվում է Հաղպատ գյուղում` Ալավերդի քաղաքից 10կմ հեռավորության վրա։ Այստեղ է նաև Հաղպատի վանքը, որը հայ միջնադարյան ճարտարապետության յուրօրինակ նմուշ է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում:
Քեֆիլյան hյուրանոցը գտնվում է Հաղպատ գյուղում` Ալավերդի քաղաքից 10կմ հեռավորության վրա։
ՀՀ, ք. Ստեփանավան, գ. Գյուլագարակ(Դենդրոպարկի հարևանությամբ)
Սոճուտ հանգստյան տունը գտնվում է Ստեփանավանի դենդրոպարկի հարևանությամբ, որը հայտնի է իր առողջարար հատկություններով, քանի որ յուրաքանչյուր տարի ապրիլ-մայիս ամիսներին սոճիների փոշոտման արդյունքում ստեղծվում են բարենպաստ պայմաններ ալերգիկների և շնչառական ուղիների խրոնիկ հիվանդություններ ունեցողների համար:
Ամբերդ հյուրանոցը գտնվում է Բյուրականում՝ Երևանից 38 կմ հեռավորության վրա: Մոտակայքում են գտնվում 7-րդ դարի Ամբերդ ամրոցը, Քարի լիճը, ինչպես նաև աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի հիմնադրած աստղադիտարանը, որը հանրությանը տվել է բազում հայտնագործություններ՝ աստղաֆիզիկայի և աստղագիտության ոլորտում:
Ստեփանավանը Երևանից 157 կմ հեռավորության վրա է, Արջասարի ստորոտում, սոճիների անտառի հարևանությամբ: