Մայրաքաղաքը` | Նուակշոտ |
Տարածքը (կմ2)` | 1 030 700 |
Բնակչությունը` | 3 366 000 |
Պետական լեզուն` | արաբերեն |
Դրամական միավորը` | ուգիյա |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +30°C - +34°C ձմռանը` +16°C - +20°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա |
Երկրի մասին
Մավրիտանիա պետությունը գտնվում է արևմտյան Աֆրիկայում` Ատլանտյան օվկիանոսի ափին: Նրա սահմանը, ինչպես Աֆրիկայի բոլոր պետությունների սահմանը, կարծես ուղիղ գծված լինի: Տարածքի գերակշռող մասը զբաղեցնում է Սահարա անապատը: Երկրի պատմությունը սկսել է արաբների` այստեղ հայտնվելուց հետո, ովքեր ընդարձակեցին սուլթանների ազդեցությունը, քանի որ փնտրում էին ոսկի և ստրուկ: Եվրոպացիներն այստեղ սկսել են հայտնվել 15-րդ դարում, իսկ Ֆրանսիան իր արմատները դրեց 19-րդ դարում: 1920 թվականին Մավրիտանիան դարձավ Ֆրանսիայի գաղութը: 40 տարի անց պետությունն անկախացավ: Չնայած պասիվ ապրելակերպին, անկախությունից հետո քաղաքականությունը թեժացավ: Այստեղ տեղի ունեցան ռազմական հեղաշրջումներ, ինչի արդյունքում տուրիստներին խորհուրդ չի տրվում այցելել Մավրիտանիա:
Տեսարժան վայրեր
Մավրիտանիայի մայրաքաղաքը Նուակշոտն է, որը համարվում է աշխարհի ամենաժամանակակից քաղաքներից մեկը: Այն սկսել են կառուցել XX դարի 60-ականներին, այդ պատճառով էլ պատմական տեսարժան վայրեր այստեղ չկան, սակայն լավ զարգացած է հանգստի գոտին: Քաղաքում կան մի քանի թանգարաններ և Գորգերի հետաքրքրաշարժ կենտրոնը: Ատրան քաղաքի կենտրոնն է, որտեղ կարելի է գնել կամ պարզապես հետևել, թե ինչպես են վարպետները գործում գոբելեններ, ծառից պատրաստում արձաններ կամ ծիսական դիմակներ: Տիշիտը համարվում է քաղաք-ուրվական: Պաշտոնական տվյալներով այստեղ բնակվում են 5000 մարդիկ, բայց տեսնել կարելի է միայն 500-ին, մնացած մասին անապատները "կուլ են տալիս": Կումբի-Սալեխ մեռած քաղաքում պեղումներ են կատարվում դեռ 1913 թվականից, սակայն գիտնականները չեն շտապում, և վերջին 100 տարիներին բացահայտել են հին քաղաքի 30%-ը:
Ավանդույթներ
Մավրիտանիան հարուստ, բազմաղգ մշակույթի քաղաք է` հիմնված աֆրիկացիների ավանդույթների, արաբների, Անդալուսիայի իսպանացիների վրա: Մշակույթի առանձնահատկությունն է համարվում հոյակապ ճարտարապետական կոթողները` զանազան զարդաքանդակներով: Արվեստի և արհեստի մշակույթում գոյություն ունեն աշխատանքներ կոժից, մետաղներից, ծառից, ինչպես նաև յուրահատուկ իրերից պատրաստվող խաղալիքներ:
Խոհանոց
Անապատային հատվածներում ուտեստները մսից են, Ատլանտյան օվկիանոսի ափին ուտեստները ձկնատեսակներից են: Լայնորեն տարածված են գարին, ցորենը, եգիպտացորենը, սիսեռը, ֆասոլը: Կարևոր տեղ է զբաղեցնում "պուաշիշը"` թուրքական ոլոռը, որն օգտագործվում է կուսկուսու պատրաստելու համար: