Մայրաքաղաքը` | Ռաբաթ |
Տարածքը (կմ2)` | 446 550 |
Բնակչությունը` | 31 921 000 |
Պետական լեզուն` | արաբերեն |
Դրամական միավորը` | դիրհամ |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +24°C ձմռանը` +12°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն |
Երկրի մասին
Մարոկկոն վերջերս է սկսել գրավել աշխարհի տարբեր տուրիստներին: Շնորհիվ իր յուրօրինակ կլիմայի, բարձրակարգ հյուրանոցների և հարուստ պատմական ժառանգությանը` Մարոկկոն դարձել է լավագույն հանգստավայրերից մեկը Միջերկրական ծովի ափերում: Ինչպես բոլոր հանգստավայրերում, այստեղ ևս սպասարկումը բարձր մակարդակի վրա է, սնունդը շատ համեղ է, հանգստի տեսակները բազմազան են, կան բազմաթիվ էքքսկուրսիաներ և առևտրի կետեր: Էկզոտիկ հանգստի սիրահարներին առաջարկում ենք որսորդություն` վարազ, նապաստակ, աղվես, ինչպես նաև անդրջրյա որսորդություն: Մնացածները կարող են խաղալ գոլֆ, թենիս, գնալ ձկնորսության կամ պարզապես արևայրուք ընդունել ավազոտ ափերին:
Մայրաքաղաքը` | Վիկտորիա |
Տարածքը (կմ2)` | 455 |
Բնակչությունը` | 85 000 |
Պետական լեզուն` | կրեոլերեն, անգլերեն, ֆրանսերեն |
Դրամական միավորը` | սեյշ ելյան ռուփի |
Օդի միջին ջերմաստիճանը` | դեկտեմբերից ապրիլ` +29°C մայիսից նոյեմբեր` +25°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն-ծովափնյա |
Երկրի մասին
Սեյշելյան կղզիները համարվում են դրախտային վայր տաք կլիմայի, ոսկե ավազների և աննկարագրելի ու պարզ ջրի շնորհիվ: Այս էկզոտիկ վայրում հաճելի է ոչ միայն պարզապես պառկել, այլ նաև վայելել շրջակա հիանալի միջավայրը: Սեյշելներում կարող են իրենց հանգիստը վայելել ակտիվ հանգիստ նախընտրողները, ինչպես նաև դայվինգի սիրահարները, քանի որ հրաշալի անդրջրյա աշխարհը իդեալական պայմաններ է ստեղծում դրա համար: Իսկ ահա օվկիանոսի ալիքները հրաշալի համադրություն կլինեն սերֆինգի համար: Հանգիստը Սեյշելներում պարզապես չի կարող լինել ձանձրալի, քանի որ այստեղ կան 115 կղզիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Շրջել կղզիներով կարելի է ինքնաթիռով կամ մոտորանավակով: