Մայրաքաղաքը` | Պրետորիա, Քեյփթաուն |
Տարածքը (կմ2)` | 1 219 090 |
Բնակչությունը` | 43 786 828 |
Պետական լեզուն` | անգլերեն, աֆրիկաանս |
Դրամական միավորը` | ռենդ |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +18°Cձմռանը` +28°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | էքսկուրսիոն-ծովափնյաորսորդականսաֆարի |
Երկրի մասին
Եվրոպացիների համար ամենաառանձնացված և մեկուսացված երկրների շարքին է դասվում ՀԱՀ-ը, որը գտնվում է սև աշխարհամասի ամենահարավում: Շատերն այս երկրի մասին իմանում են մանկուց, երբ կարդում են "Капитана Сорви-Головы" արկածային գիրքը: Իսկ ահա տարեցներին երկիրը հիշեցնում է ռասայական խտրականության հետ կապված համաշխարհային խնդիրը: Ներկայումս երկրում տուրիզմը սկսել է զարգանալ, հատկապես բնության տեսարժան վայրերը ուշադրության տակ առնելով: ՀԱՀ-ը հայտնի է նաև գինեգործությամբ, որի ուղղությամբ կազմակերպվում են անհատական տուրեր:
Տեսարժան վայրեր
Ճարտարապետական տեսարճան վայրեր ՀԱՀ-ում նույնիսկ պետք չէ փնտրել, քանի որ ամենահետաքրքիրն ու գրավիչն այստեղ բնությունն է, Ազգայիյն պարկերը, սաֆարին և, անշուշտ, գինու պլանտացիաները: Համարվում է, որ հենց Ազգային պարկում են խառնվում Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերը: Քեյփթաունից տուրիստներն ուղևորվում են գինու էքսկուրսիայի դեպի Պաարլ, Ստեպլենբոշ, Ֆրանշհուկ, Կոնստանշա: Գինու առաջին շիշն այստեղ բացվել է 1659 թվականին: Հերմանուս քաղաքն այցելում են բազմաթիվ տուրիստներ, որպեսզի հետևեն կաթնասուններին:
Ավանդույթներ
Հարավային Աֆրիկան հանդիսանում է տարատեսակ մշակույթների կենտրոն, սակայն հեղափոխության ժամանակ դրանք գրեթե անհետացել են: Այն միջավայրում, որտեղ մարդուն կարող էին ազատազրկել սխալ գեղանկարչության համար, արվեստը գտնվում էր ընդհատակյա վիճակում: Հեղափոխության ժամանակ ավերվեցին "Район Шесть", Քեյփթաունի մեծ մասը, "Ladysmith", "Black", "Mambazo" խմբերը:
Խոհանոց
ՀԱՀ-ի խոհանոցում խառնված են արևելքի կծու ուտեստները, եվրոպական որոշ ոըտեստները, ինչպես նաև աֆրիկացիներին բնորոշ յուրօրինակ ուտեստները: Առավել հետաքրքիր են ազգային մսատեսակները, որոնք վերցված են եվրոպական խոհանոցից, սակայն պատրաստվում են յուրովի և ներառում են գառան միս չամիչի հետ: Տուրիստների շրջանում հայտնի է "кингклип" ձուկը: Նշենք նաև, որ կլոր տարին սեղանին առկա են օմարներ, կալմարներ, միդի, ոստրեր և հնարավոր շատ ձկնատեսակներ: