ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Մարոկկո

Մայրաքաղաքը` Ռաբաթ
Տարածքը (կմ2)` 446 550
Բնակչությունը` 31 921 000
Պետական լեզուն`  արաբերեն
Դրամական միավորը` դիրհամ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +24°C
ձմռանը` +12°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Մարոկկոն վերջերս է սկսել գրավել աշխարհի տարբեր տուրիստներին: Շնորհիվ իր յուրօրինակ կլիմայի, բարձրակարգ հյուրանոցների և հարուստ պատմական ժառանգությանը` Մարոկկոն դարձել է լավագույն հանգստավայրերից մեկը Միջերկրական ծովի ափերում: Ինչպես բոլոր հանգստավայրերում, այստեղ ևս սպասարկումը բարձր մակարդակի վրա է, սնունդը շատ համեղ է, հանգստի տեսակները բազմազան են, կան բազմաթիվ էքքսկուրսիաներ և առևտրի կետեր: Էկզոտիկ հանգստի սիրահարներին առաջարկում ենք որսորդություն` վարազ, նապաստակ, աղվես, ինչպես նաև անդրջրյա որսորդություն: Մնացածները կարող են խաղալ գոլֆ, թենիս, գնալ ձկնորսության կամ պարզապես արևայրուք ընդունել ավազոտ ափերին:

 

 

Տեսարժան վայրեր

Մարոկկոյի մայրաքաղաքը Ռաբաթն է, որը հանդիսանում է թագավորի բնակավայրը, ինչպես նաև քաղաքի մշակույթի կենտրոնը: Այստեղ կարելի է զբոսնել հին քաղաքով, այցելել Կասբա Ուդայա ամրոցը, ամենահին մզկիթը, թագավորական ամրոցը և շատ այլ տեսարժան վայրեր: Քաղաքում կան բազմաթիվ թանգարաններ` Հնության թանգարանը, Հնագիտության թանգարանը, Մարոկկոյի մշակույթի թանգարանը, Ազգագրական թանգարանը, օրիգինալ Փոստային թանգարանը և այլն: Պետք է անպայման այցելել Կասաբլանկա քաղաքը, որն ունի բազմադարյա պատմություն: Քաղաքի հին հատվածը իրենից ներկայացնում է նեղ փողոցներից լաբիրինթ: Ֆեսե քաղաքում կան 800 մզկիթներ, որոնք ապշեցնում են իրենց գեղեցկությամբ: 

 

Ավանդույթներ

Մարոկկոն զարմանալի պետություն է, որը պահպանում է հին մշակութային ավանդույթները: Ամենագունեղը և հետաքրքիրը հանդիսանում է պարի ավանդույթը: Ի տարբերություն Աֆրիկայի մյուս երկրների, պարը ցածր տեսակի ավանդույթ է (այստեղ կանայք չպետք է պարեն բուգի-վուգի): Այնպես որ քաղաքը հայտնի է ահիդոուս պարով:
Այստեղ արտադրվում են են նաև հիանալի գորգեր, կերամիկա. զարդեր և այլն:

 

Խոհանոց

Աշխարհի ամենալավ խոհանոցներից մեկը Մարոկկոյի խոհանոցն է: Նույնիսկ էկոնոմ կարգով ճանապարհորդող տուրիստները կարող են պատվիրել երեկոյան բանկետ շքեղ ռեստորանում: Harira ազգային ճաշատեսակն է: Կուսկուսը, Կեբաբսը և թաջինեսը համարվում են հասարակ ուտեստներ, որոնք մատուցվում են որպես տաք ուտեստ: Հարկ է անպայման համտեսել hout-ը, mchoui-ն, djaja mahamara-ն և bastilla-ն: Կան նաև միջազգային խոհանոցի ուտեստներ` պիցա, համբուրգեր և այլն: