ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Եգիպտոս

Մայրաքաղաքը` Կահիրե
Տարածքը (կմ2)` 1 001 570
Բնակչությունը` 77,4 մլն
Պետական լեզուն`  արաբերեն
Դրամական միավորը` եգիպտական ֆունտ
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +36°C
ձմռանը` +23°C
Առաջարկվող հանգստի տեսակը` ծովափնյա
էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Եգիպտոսը բազմադարյա պատմություն ունեցող երկիր է: Եգիպտոսում կարելի է հանգստանալ ոչ միայն Կարմիր ծովի ափին, այլ նաև տեսնել հնագուն քաղաքակրթության մնացորդները, որոնք գտնվում են Նեղոսի հովիտներում: Եգիպտոսում կան բազմաթիվ հանգստավայրեր, որոնք հնարավորություն են տալիս տուրիստներին բազմազանության մեջ ընտրություն կատարել: Այստեղ կարելի է զբաղվել դայվինգով կամ նավակով շրջել ծովում: Կարմիր ծովի առանձնահատկություններից է դրա մաքրությունը` շնորհիվ այն բանի, որ այնտեղ ոչ մի գետ չի թափվում: Տարեցտարի տուրիստների հոսքն այստեղ ավելանում է: 

 

 

Տեսարժան վայրեր

Պետության մասին կազմվել են բազմաթիվ լեգենդներ: Դրա հզորությունը կարելի է գնահատել այն պատմական հուշարձաններով, որոնք այն թողել է իրենից հետո: Հայտնի Սֆինքսը և բուրգերը մինչ օրս հայտնի են և մեծ ճանաչում են վայելում: Մեռյալների քաղաքը զարմացնում է իր վանքերով և գերեզմաններով: Երկրում կան նաև բազմաթիվ թանգարաններ, որտեղ կարելի է հանդիպել գերեզմաններում հայտնաբերված զարդերի և կենցաղային իրերի: Եգիպտոսի թանգարաններում կան հին Եգիպտոսից պահպանված բազմաթիվ արժեքավոր իրեր, այդ թվում նաև Տուտանխամոնայի գերեզմանի գանձերը: Շարմ Էլ Շեյխում է գտնվում Մոիսեյի հայտնի լեռը, որի բարձրությունը 2000 մետրից ավելի է: Բազմաթիվ տուրիստներ այստեղ այցելում են թե ամռանը, և թե ձմռանը: 

 

Ավանդույթներ

Եգիպտոսը ավանդույթների և հետաքրքիր սովորույթների երկիր է: մուսուլմանական հավատքը մեծ ազդեցություն է ունենում ընտանիքների և ժողովրդի վրա: Եգիպտոսում միշտ ուրախ են ընդունել ցանկացած հյուրի, բայց միևնույն ժամանակ պետք է հարգել ավանդույթները: Կարճ հագուստ կարելի է կրել միայն հյուրանոցի ներսում, սակայն զբոսնելու համար այնքան էլ տեղին չեն: Իսկական մուսուլմանները ալկոհոլ չեն օգտագործում, բայց դեմ չեն լինում, երբ դա անում են ուրիշները: Առանց տեղի բնակիչների համաձայնության չի կարելի նրանց նկարել, ինչպես նաև ուտել և ծխել փողոցում:

 

Խոհանոց

Եգիպտական խոհանոցն առանձնանում է կերակրատեսակների մեջ յուրօրինակ սոուսներով և համեմունքներով: Շատ ուտեստներ պատրաստվում են առանց մսի կամ ձկան, այդ պատճառով էլ բուսակերներն այստեղ որևէ խնդիր չեն ունենա սննդի հետ կապված: Շատ հյուրանոցներում կան միջազգային ռեստորաններ և սրճարաններ: Սեղանին պարտադիր դրվում է հաց: Ձկնատեսակները հիմնականում բավականին կծու են պատրաստվում: Ռեստորաններում ձկնատեսակների կարելի է հանդիպել շատ հաճախ, ինչը կապված է Կարմիր ծովին մոտ լինելու հետ: