ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Սեյշելներ

Մայրաքաղաքը` Վիկտորիա
Տարածքը (կմ2)` 455
Բնակչությունը` 85 000
Պետական լեզուն` կրեոլերեն, անգլերեն, ֆրանսերեն
Դրամական միավորը` սեյշ ելյան ռուփի
Օդի միջին ջերմաստիճանը` դեկտեմբերից ապրիլ` +29°C
մայիսից նոյեմբեր` +25°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն-ծովափնյա

 

Երկրի մասին

Սեյշելյան կղզիները համարվում են դրախտային վայր տաք կլիմայի, ոսկե ավազների և աննկարագրելի ու պարզ ջրի շնորհիվ: Այս էկզոտիկ վայրում հաճելի է ոչ միայն պարզապես պառկել, այլ նաև վայելել շրջակա հիանալի միջավայրը: Սեյշելներում կարող են իրենց հանգիստը վայելել ակտիվ հանգիստ նախընտրողները, ինչպես նաև դայվինգի սիրահարները, քանի որ հրաշալի անդրջրյա աշխարհը իդեալական պայմաններ է ստեղծում դրա համար: Իսկ ահա օվկիանոսի ալիքները հրաշալի համադրություն կլինեն սերֆինգի համար: Հանգիստը Սեյշելներում պարզապես չի կարող լինել ձանձրալի, քանի որ այստեղ կան 115 կղզիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Շրջել կղզիներով կարելի է ինքնաթիռով կամ մոտորանավակով:

 

 

Տեսարժան վայրեր

Երկրի ամենամեծ կղզում է գտնվում Սեյշելների մայրաքաղաքը` Վիկտորիան: Քաղաքի կենտրոնում կանգնած է լոնդոնյան "Big Ben"-ի փոքր տեսակը, որն այստեղ պահպանվել է անգլիական կառավարության ժամանակաշրջաններից: Դենիս կղզում տուրիստները կարող են իրենց Робинзоном Крузо զգալ, քանի որ այս կղզում մարդկանց փոխարեն բնակվում են հսկայական կրիաներ, կոկոսի պալմաներ: Իսկ ահա ամենահարմարավետ կղզիներից մեկում` Լա Դիգում, որտեղ համախմբված են հին կրեոլական տները: Պրասլին կղզում է գտնվում Վելլի-դե-Մեյ ազգային պարկը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, քանի որ այստեղ աճում են 7000-ից ավել "կոկո-դե-մեր" պալմաներ: Այս կղզում կա նաև թութակի հազվագյուտ տեսակ, որն ունի սև գույն: Չպետք է մոռանալ նաև Սեյշելների բարձրակարգ հյուրանոցների մասին, որոնք ձեր հանգիստը կդարձնեն անմոռաց:   

 

Ավանդույթներ

Ավանդույթների պահպանման և վերականգնման գործընթացներն այստեղ սկսվել են միայն վերջերս` 1976 թվականին անկախության ձեռքբերումից հետո: Այնուհանդերձ,  Սեյշելներում կարելի է հանդիպել զանազան հետաքրքիր և անսովոր երևույթների: Առանձին ուշադրության կենտրոնում է գտնվում երաժշտությունը` կիթառի յուրահատուկ օգտագործմամբ:  Հարվածային գործիքները ևս մեծ ճանաչում են վայելում: Տուրիստները մեծ հետաքրքրությամբ են վայելում արտասովոր  պարերը ազգային երգերի ներքո: Սեյշելներում զարգանում է նաև կինոթատրոնը: 

 

Խոհանոց

Ազգային խոհանոցը հիմնված է կղզու բնակիչների ավանդական բաղադրատոմսերի վրա, որոնցում մեծ դեր է ունեցել եվրոպական ազգային խոհանոցը(հատկապես ֆրանսիականը):   Ամենահայտնի կերակրատեսակն է "пвасон ек дири" (ձուկը բրինձով): Բրինձը մտնում է ուտեստների մեծ մասում և համեմվում է տարատեսակ սոուսներով: Բանջարեղենները մեծ դեր ունեն տեղի խոհանոցում: Դրանք օգտագործվում են ինչպես հում վիճակում, այնպես էլ եփված կամ մարինացված: