ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Մավրիկի

a

Մայրաքաղաքը` Պորտ Լուի
Տարածքը (կմ2)` 2 040
Բնակչությունը` 1 297 000
Պետական լեզուն`  անգլերեն
Դրամական միավորը` մավրիկիական ռուփի
Օդի միջին ջերմաստիճանը` նոյեմբերից ապրիլ` +30°C
մայիսից հոկտեմբեր` +23°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն
ձկնորսություն բաց ծովում

 

Երկրի մասին

Մավրիկի կղզին համարվում է աշխարհի ամենաէլիտար հանգստավայրերից մեկը: Տեղակայված լինելով Հնդկական Օվկիանոսում` այն առանձնանում է տաք կլիմայով, շքեղ բնությամբ և առաջնակարգ հյուրանոցներով: Քաղաքի բնակիչներն աչքի են ընկնում իրենց բարությամբ: Տնտեսությունը զարգացած է տուրիզմի և շաքարավազի հանքերի հաշվին: Ցանկացած նախասիրություն ունեցող անձի համար այստեղ կգտնվի հարմար տուր` դայվինգ, սերֆինգ: Կարելի է այցելել նաև տեղի շուկան, որտեղից հնարավոր է գտնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է: 

 

 

Տեսարժան վայրեր

Մավրիկին հայտնի է իր յուրօրինակ բնությամբ` այգիներով, լանդշաֆտներով: "Домен дю Шассё" պատմական թանգարանը հայտնի է հազվադեպ հանդիպող կենդանիներով: Տուրիստներն այցելում են այստեղ Գրի Գրի և Ռոչեստեր ջրվեժի համար, որոնք մեծ տպավորություն են թողնում տուրիստների վրա: Արևմտյան հատվածում կարելի է հանդիպել բնական հուշարձաններ` լեռներ, այգիներ և այլն: Րիվեռա Դե Անգիլես այգում կարելի է հանդիպել կոկորդիլոսների, հսկայական կրիաների, քամելեոնների, կապիկների, չղջիկների և այլ էկզոտիկ կենդանիների: Իսկ ահա ձկնորսություն անելիս  տուրիստներնը հնարավորություն կունենան հանդիպել արտասովոր ծովային կենդանիների:

 

Ավանդույթներ

Մավրիկիի կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի պահպանի ազգային ավանդույթները տարատեսակ ազգերի մեջ: Ինչի արդյունքում փորձ է արվում նաև միավորել այս ազգերը մեկի մեջ: Յուրաքանչյուր բնակիչ հարգում և հետևում է ավանդույթներին, ինչը պարզ երևում է խնջույքների ժամանակ` անկախ այն փաստից, թե ինչ եկեղեցում կարող են անցկացվել խրախճանքները` բուդդայական, ճապոնական, քրիստոնեական և այլ: Մզկիթներ այցելելիս պետք է հարգել ավանդույթները` հանելով կոշիկները ներս մտնելիս: Չի կարելի ծիծաղել կամ խոսել բարձր ձայնով, ինչպես նաև չի կարելի նկարել քաղաքացիներին առանց նրանց թույլտվության: 

Խոհանոց

Ազգային խոհանոցը խառնվել է եվրոպական, հնդկական, ասիական, աֆրիկական ավանդույթներին: Հիմնական բաղադրիչ մասը կազմում է բրինձը` համեմված կծու սոուսներով: Հատկապես ճանաչված է կարին` բրինձը մսով կամ ծովային մսատեսակներով: Ցանկացած ռեստորանի ճաշացանկում պարտադիր կա պուրի, մին-ֆրիտ (ճապոնական ապուր), սամուսսա և այլն: