Մայրաքաղաքը` | Անտանանարիվու |
Տարածքը (կմ2)` | 587 041 |
Բնակչությունը` | 20 146 000 |
Պետական լեզուն` | մալգաշերեն, ֆրանսերեն |
Դրամական միավորը` | արիարի |
Օդի միջին ջերմաստիճանը` | ամռանը` +36°C ձմռանը` +23°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա էքսկուրսիոն |
Երկրի մասին
Մադագասկարը հաճախ անվանում են կենդանի գանձերի երկիր: Այստեղ, իսկապես, այնպիսի մեծ քանակությամբ էնդեմիկ կենդանիներ կան, որոնցից ոչ մի այլ երկրում չկա: Նման հարստություններ կղզին ունի շնորհիվ այն բանի, որ միլիոնավոր տարիներ առաջ այն առանձնացել է Աֆրիկա մայրցամաքից և շրջակա միջավայրն ու բնությունը նոր շունչ են ստացել: Մի ժամանակ Մադագասկարում փորձում էին կառուցել սոցիալիզմ: Սակայն հետո երկիրն այդ ուղղությունից շեղվեց: Այժմ տարատեսակ հեղափոխությունների պատճաոով նույնիսկ շատ զարգացած քաղաքներ լավ վիճակում չեն: Չնայած, վերջերս կղզում բավականին հանգիստ է: Կղզում կարելի է բացահայտել հետաքրքիր և արտասովոր երևույթներ: Օրինակ այն, որ Կոկո Շանելն այստեղ է առաջին անգամ ընտրել վանիլը, որը դարձել հանրահայտ «Շանել №5» օծանելիքների գլխավոր մասը: Այստեղ կան յուրօրինակ հանգստավայրեր: Տարին մեկ անգամ կղզու բնակիչները տոնում են Մեռածների օրը, երբ գերեզմաններից հանում են իրենց հարազատների ոսկորները և լվանում դրանք:
Տեսարժան վայրեր
Երկրի գլխավոր առանձնահատկությունն, իհարկե, էնդեմիկ կենդանիներն են և էնդեմիկ միջատները: Դրանցից ամենահայտնին լեմուրներն են: Փաստացի դրանց մեծ մասը ոչնչացման եզրին են և մտնում են Կարմիր Գրքի մեջ: Ամենախոշոր լեմուրը կղզում ինդրին է: Ամենատարածվածները շրջանաձև պոչ ունեցող լեմուրներն են, որոնք տեղաշարժվում են ցատկելով: Կղզում կան նաև յուրօրինակ կռծողներ, քամելեոններ, չղջիկներ: Անտանանարիվուն Մադագասկարի մայրաքաղաքն է, որտեղ կարելի է այցելել Ցիբազա այգի, որտեղ գտնվում է բուսաբանական այգին:
Ավանդույթներ
Մադագասկարի բնակիչները զգայուն են այն ամենի հանդեպ, ինչ վերաբերում է փակ, ծածուկ ուժերին և կապերին, հոգիների գոյության և կախարդանքի հավատին: Հակառակ կողմի աշխարհի հետ համաձայնության գալու համար, ժողովուրդը մեծ ուշադրություն է դարձնում տաբուին, ինչում կարևոր դեր ունի շրջակա միջավայրը:
Խոհանոց
Խոհանոցի գլխավոր բաղադրիչը բրինձն է` համադրված մսի, պանրի, բանջարեղենի, ծովային ուտեստների, սոուսների և այլնի հետ: Կերակրատեսակները Ասիական երկներից մեծ մասին նման են, սակայն բնութագրիչն է համարվում կանաչ այրող պղպեղը, որը ավելացնում են բոլոր ուտեստներում: Սոուսներն այստեղ բազմազան են` սկսած ավանդական տոմատի և սղտորի սոուսից, ավարտված սոյայի սոուսից: Երբեմն ուտեստները զարդարում են տեղական կանաչեղենով: