Այս շքեղ՝ 5 աստղանի հյուրանցը գտնվում է մասնավոր լողափին, Նաամա-Բեյ ծովածոցի մուտքի մոտ: Հյուրերի տրամադրության տակ են 3 ռեստորաններ, դայվինգի ուսուցման ժամանակակից կենտրոն և 600 մ2 տարածքով սպա-կենտրոն:
Հյուրանոցի համարները ունեն մեծ պատուհաններ, առանձնացված բաց պատշգամբ, որոնցից բացվում է հիասքանճ տեսարան դեպի Կարմիր ծովը: Համարները կահավորված են արբանյակային ալեհավաքին միացված հեռուստացույցով: Կատարվում է համարների շուրջօրյա սպասարկում:
Հյուրանոցի լողավազանն ունի արհեստական ջրվեժ, որը շրջապատված է տրոպիկական պարտեզով:Հյուրերը կարող են սուզվել Կարմիր ծովի ընդերքը: Երեկոյան ժամերին կազմակերպվում են զվարճալի ժամանցային ծրագրեր:
La Terrazza ռեստորանում Ձեզ կմատուցեն երեկոյան ընթրիք՝ մոմերի ներքո, Corallo Rosso ռեստորանում կարելի է համտեսել թարմ ծովաուտեստներ, իսկ La Scogliera ռեստորանում՝ իտալական խոհանոց:
Ռաս-Մոհամեդ ազգային պարկը գտնվում է հյուրոնցից ընդամենը 16 կմ հեռավորության վրա, իսկ Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանը՝ 20 րոպե երթևեկելի հեռավորթյան վրա:
Հյուրանոցը տրամադրում է անվճար տրանսֆեր դեպի Նաամա-Բեյ նավահանգիստ: