ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

RiXos - Sharm El Sheikh

Շարմ էլ Շեյխի Նաբկ թաղամասում տեղակայված Rixos Sharm El Sheikh բարձրակարգ հյուրանոցն իր հյուրերին է առաջարկում ծովափնյա սպիտակ ավազյա լողափ, 11 լողավազան, 7 ռեստորան և 5 բար: Հավելավճարի դիմաց ձեզ կառաջարկեն անհատական սպասավորի ծառայություններ:

Հյուրանոցի համարներն ունեն առանձին պատշգամբներ, որոնցից բացվում է Կարմիր ծովի չքնաղ համայնապատկերը, հյուրանոցի պարտեզի և լողավազանի տեսարանները: Յուրաքանչյուր համար կահավորված է հեռուստացույցով, մինի-բարով, պահարնով և հեռապշխոսով: Որոշ համարներ ունեն ընթարձակ հյուրասենյակներ:

Հյուրանոցի Lalezar, Sakura և Hatmeht ռեստորաններում այցելուներին հյուրասիրում են թուրքական և ճապոնական խոհանոցների ուտեստներ, ինչպես նաև թարմ պատրաստված ծովաուտեստներ:Callania ռեստորանում առաջարկում են իտալական կերակուրներ, իսկ Payrus ռեստորանում պատրաստում են արևելյան կերակրատեսակներ: Բացի թվարկված ռեստորաններիս, հյուրերը կարող են այցելել նաև ինդոնեզական և չինական ռեստորաններ: Երեկոյան ժամերին անց են կացվում զվարճալի միջոցառումներ, իսկ ավելի ուշ ժամերին սկսում է աշխատել  գիշերային ակումբը, դիսկոտեկը և բացօդյա պարահրապարակը:

Հյուրանոցի սպա կենտրոնում կարելի է պատվիրել տարատեսակ մերսողական ծառայություններ և երեսի խնամքի կազդուրիչ միջոցառումներ, իսկ հյուրանոցի մարզասրահը կահավորված է ժամանակակից կարդիոմարզասարքերով:

Հյուրանոցի տարածքում կարելի է խաղալ մեծ և սեղանի թենիս, ծովափնյա վելեբոլ: Ձեր տրամադրության տակ են նաև դարթսի և բիլիարդի սեղանները, ինչպես նաև սնորկլինգի հրահանգիչների ծառայությունները: Երեխաների համար գործում է Rixy Kids ակումբը: 

Հանրահայտ Նաամա Բեյ ծովածոցը գտնվում է հյուրոնոցից ընդամենը 22 կմ հեռավորության վրա, իսկ հյուրանոցից մինչև Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանը կազմում է 8 կմ. Հյուրանոցի աշխատակիցները հյուրերի համար կազմակերպում են անվճար ուղևորափախադրումներ Նաամա ծովածոց: