Helnan Marina հյուրանոցն իր հյուրերի առջև է բացում իր ընթարձակ համարների դռները, որոնց մեծամասնությունը կահավորված է անհատական պատշգամբներով: Հյուրերի տրամադրության տակ են երկու բաց լողավազանները և առողջարարական կենտրոնը:
Այս` 4 աստղանի հյուրանոցի համարներն ունեն մեծադիր պատուհաններ, սենյակների ամբողջ չափով: Համարները կահավորված են օդափոխիչներով, մինի-բարով և արբանյակային ալեհավաքին միացված հեռուստացույցով: Բոլոր համարներից բացվում է չքնաղ տեսարան դեպի Կարմիր ծովը:
Հյուրանոցում գործում է Mermaid ռեստորանը, որտեղ այցելուներին առաջարկում են միջերկարական ծովի ծովակենդանիներից պատարստված ուտեստներ և իտալական խոհանոցի հատընտիր կերակուրներ:
Մերձափնյա բարում վաճառվում են զովացուցիչ կոկտելներ և թարմեցնող ըմպելիքներ: Այստեղ կատարում են կենդանի երաժշտություն:
Հյուրանոցի հյուրերը կարող են պատվիրել կազդուրիչ մերսում կամ հաճելի ժամանակ անցակացնել հիդրոմերսող լողավազանում, ինչպես նաև՝ օգտվել շոքեբաղնիքից: Հյուրանոցում գործում է մանակական խաղահրապարակ և բիլիարդի սրահ:
Հյուրանոցը գտնվում է Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա, իսկ կենտրոնական շուկայից՝ 7 կմ: Հյուրերի համար գործում է անվճար ավտակայանատեղի: