5 աստղանի Melia Sharm հյուրանոցը տեղակայաված է Կարմիր ծովի ափին՝ Ռաս Նազրանի ծովածոցում՝ Սինայի թերակղզում: Հյուրերին առաջարկվում է մասնավոր լողափ և լողավազան: Հյուրանոցի տարածքից հիանալի տեսարան է բացվում դեպի Թիրան կղզին: Հյուրանոցից ընդամենը 5 րոպե հեռավորության վրա է գտնվում Սոխո հրապարակը, իսկ 15 րոպեյում կարելի է հասնել Նաամա Բեյ նավահանգիստ:
Լյուքս դասի ժամանակակից համարները գտվնում են անմիջապես ծովափնյա եզրագծին: Դրանք բոլորն էլ ունեն ընթարձակ ու լուսավոր սենյակներ, կահավորված են հեռուստացույցներով, ունեն առանձին պատշգամբներ՝ պարտեզի և ծովի տեսարանով:
Հյուրանոցի սպա կենտրոնում կարելի է պատվիրել մերսման ժամեր, հանգստնալ շոգեբաղնիքում և օգտվել հագեցաց մարզասարհով: Բացի այդ, այստեղ կարելի է զբաղվել դայվինգով և սնորքեյլինգով: Փոքրիկ հյուրերի համար գործում է մանկական խաղահրապարակ:
Այս շքեղ հյուրանոցային համալիրում գործում են 3 ռեստորան, որտեղ մատուցում են աշխարհի տարբեր խոհանոցների ուտեստներ: Դրանցից մեկը տեղակայված է լողավազանի հարևանությամբ: Կոկտելներն ու թեթև ուտեստները մատուցում են Gabi և Tiran View բարերում:
Հյուրանոցի սպասասրահում գործում է անվճար WiFi. Աշխատակիցները կարող են առաջարկել ձեզ ավտոմեքենայի վարձույթ: Հյուրերի տրամադրության տակ է նաև հյուրանոցի ավտոկայանատեղին:
Helnan Marina հյուրանոցն իր հյուրերի առջև է բացում իր ընթարձակ համարների դռները, որոնց մեծամասնությունը կահավորված է անհատական պատշգամբներով: Հյուրերի տրամադրության տակ են երկու բաց լողավազանները և առողջարարական կենտրոնը:
Այս` 4 աստղանի հյուրանոցի համարներն ունեն մեծադիր պատուհաններ, սենյակների ամբողջ չափով: Համարները կահավորված են օդափոխիչներով, մինի-բարով և արբանյակային ալեհավաքին միացված հեռուստացույցով: Բոլոր համարներից բացվում է չքնաղ տեսարան դեպի Կարմիր ծովը:
Հյուրանոցում գործում է Mermaid ռեստորանը, որտեղ այցելուներին առաջարկում են միջերկարական ծովի ծովակենդանիներից պատարստված ուտեստներ և իտալական խոհանոցի հատընտիր կերակուրներ:
Մերձափնյա բարում վաճառվում են զովացուցիչ կոկտելներ և թարմեցնող ըմպելիքներ: Այստեղ կատարում են կենդանի երաժշտություն:
Հյուրանոցի հյուրերը կարող են պատվիրել կազդուրիչ մերսում կամ հաճելի ժամանակ անցակացնել հիդրոմերսող լողավազանում, ինչպես նաև՝ օգտվել շոքեբաղնիքից: Հյուրանոցում գործում է մանակական խաղահրապարակ և բիլիարդի սրահ:
Հյուրանոցը գտնվում է Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա, իսկ կենտրոնական շուկայից՝ 7 կմ: Հյուրերի համար գործում է անվճար ավտակայանատեղի:
Այս հյուրանցի տարածքում գործում է բաց լողավազան՝ դեպի Կարմիր ծովը բացվող հիասքանչ տեսարանով: Հյուրանոցը գտնվում է Շնաձկան ծովծոց կոչվող վայրում: Հյուրերին առաջարկվում է կացություն "Լիարժեք պանսիոն" ծրագրով և մաքուր ծովափ՝ կահավորված ծովափնյա բազկաթոռներով և անձրևանոցներով:
Հյուրանոցի ընթարցակ համարները պանորամիկ պատուհաններով: Համարները կահավորված են օդափոխիչներով, աշխատանքային սեղանով, մալուխային բազմալեզու ալեհավաքվ հեռուստացույցով:
Հյուրերը հնարավորություն ունեն հանգստանալ մեծ լողավազանում՝ վայելելով տարատեսակ կոկտեյլներ լողավազանի բարում: Հյուրերը կարող են սպորտով զբաղվել հյուրանոցի մարզասրահում: Հյուրերին սպասում են նաև ծովափնյա վոլեյբոլի հրապարակը, թենիսի կորտերի և սպորտային այլ հրապարակներ:
Ռեստորանը առաջարկում է "Շվեդական սեղան", որտեղ առաջարկվում են տեղական և միջազգային խոհանոցների ուտեստներ:
Հյուրանոցը գտնվում է հանրահայտ Նաամա Բեյ ծովածոցից 9 կմ հեռավորության վրա, իսկ Շարմ Էլ Շոյխի Օֆիրա օդակայանից 15 րոպե հեռավորության վրա:
Melia Sinai հյուրանոցը գտնվում է հանրահայտ Ռաս Նասրանի զբոսաշրջային կենտրոնի տարածքում, որն հատկապես սիրված է սկուբա-դայվինգի և ստորջրյա հանգստի սիրահարաների կողմից:
Հյուրանոցի համարները ընթարձակ են, առանձին պատշգամբներով, խոհանոցը՝ շվեցարական սեղան: Հյուրերի համար գործում է 5 լողավազան, իսկ փոքրիկների համար կա հատուկ լողավազան և մանակական խաղասրահ, որտեղ նախաճաշից և ճաշից հետո անցկացվում են զվարճալի ծրագրեր:
Հյուրանոցի մասնավոր ծովափից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Կարմիր ծովը և Տիրան կղզին: Հյուրանոցում գործում է նաև առողջության վերականգման կենտրոն: Բացի այդ այցելուները կարող են հանգստանալ հյուրանոցի շոքեբաղնիքում, ինչպես նաև օգտվել պրոֆեսիոնալ մերողի ծառայություններից:
Եթե դուք նախընտրում եք ակտիվ հանգիստի տեսակները, ապա խորհուրդ կտանք մասնակցել այստեղ մշտապես անցկացվող ծովափնյա վոլեյբոլի ընկերական մրցումներին, կամ այցելել Մելայի Սիանայ միջազգային դայվինգ կենտրոնը:
Հյուրանոցի անմիջապես դիմաց գտնվող կորալային ծոցը մշտապես ձգում է ստորջրյա էկզոտիկ տեսարանների սիրահարներին: Այստեղ դուք կարող եք սուզվել ծոցի ընդերքն ու հիանալ ստորջրյա բնության գանձերով:
Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են Միջերկրական ծովի ծովակենդանիներից պատրաստված համեղ ապուրներ: Հյուրանոցի տարածքում գործում են 3 բար և մեկ բար՝ լողավազանի շրջակայքում, որտեղ կարելի է ընկերական զրույցներ վարել և նոր ծանոթություններ ձեռք բերել:
Իսկուհի տուրիստական գործակալությունն առաջարկում է մատչելի ուղևորություն դեպի Շարմ Էլ Շեյխ: Փաթեթի արժեքը երկու հոգու համար կազմում է 1031 $ (դրամային համարժեքով): Արժեքի մեջ ներառվում է՝
* Երկտեղանի ստանդարտ սենյակ
* All inclusive սնունդով
* ✈Ավիատոմսեր
* Տեղափոխում, օդանավակայան- հյուրանոց- օդանավակայան
Հյուրանոցի նկարագրությունը