ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Moevenpick Resort Sharm El Sheikh

Հյուրերի տրամադրության տակ են 5 մասնավոր ծովափերը և շքեղ լողավազանը: Հյուրանոցի համարները կահավորված են օդափոխիչներով և ունեն դեպի Նաամա ծովածոցը բացվող պանորամիկ լուսամուտներ: Այս շքեղ հյուրանոցում գործում են 4 ռեստորան, 4 բար և սրճարան:

Հյուրանոցի բոլոր համարները ձևավորված են էլեգանտ ոճով և արաբական նախշազարդերով: Համարները հագեցած են արբանյակային ալեհավաքին միացված հեռուստացույցներով, իսկ լոգարաններն ունեն ցնցուղ և քարե լվացարան:

Հյուրանոցի El Kababgy ռեստորանում մատուցում են արևելյան և եգիպտական խոհանոցի ուտեստներ, իսկ La Brise ռեստորանում՝ ծովածուտեստներ և բարբեքյու: Rangoli հյուրանոցում կարելի է համտեսել հնդկական խոհանոցի կերակրատեսակները: Հյուրանոցի մեկ այլ ռեստորանից՝ Liwa-ից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Կարմիր ծովը: Այս ռեստորանում մատուցում են համաշխարհային խոհանոցի մեծ տեսականի:

Հյուրերը կարող են հանգստանալ հյուրանոցի մերսման սրահում, զբաղվել սպորտով՝ հյուրանոցի ֆիտնես կենտրոնում, որն հագեցած է ժամանակակից՝ կարդիոմարզագույքով: Հյուրերի տարամդրության տակ են նաև մեծ թենիսի կորտը և հիդրոմերսիչ լոգասենյակը: Հյուրանոցի շրջակայքը հարմար է դայվինգով, սնորկլինգով և ձիասպորտով մարզվելու համար:

Movenpick Sharm El-Sheikh հյուրանոցը գտնվում է Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանից ընդամենը 10 րոպե երթևեկելի հեռավորության վրա: Մասնավոր ավտոկայանատեղին հյուրերի համար անվճար է: Հյուրերի հայցով հյուրոնոցը կազմակերպում է հյուրերի տրանսֆերը օդանավակայանից հյուրանոց և հակառակը: