Melia Sinai հյուրանոցը գտնվում է հանրահայտ Ռաս Նասրանի զբոսաշրջային կենտրոնի տարածքում, որն հատկապես սիրված է սկուբա-դայվինգի և ստորջրյա հանգստի սիրահարաների կողմից:
Հյուրանոցի համարները ընթարձակ են, առանձին պատշգամբներով, խոհանոցը՝ շվեցարական սեղան: Հյուրերի համար գործում է 5 լողավազան, իսկ փոքրիկների համար կա հատուկ լողավազան և մանակական խաղասրահ, որտեղ նախաճաշից և ճաշից հետո անցկացվում են զվարճալի ծրագրեր:
Հյուրանոցի մասնավոր ծովափից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Կարմիր ծովը և Տիրան կղզին: Հյուրանոցում գործում է նաև առողջության վերականգման կենտրոն: Բացի այդ այցելուները կարող են հանգստանալ հյուրանոցի շոքեբաղնիքում, ինչպես նաև օգտվել պրոֆեսիոնալ մերողի ծառայություններից:
Եթե դուք նախընտրում եք ակտիվ հանգիստի տեսակները, ապա խորհուրդ կտանք մասնակցել այստեղ մշտապես անցկացվող ծովափնյա վոլեյբոլի ընկերական մրցումներին, կամ այցելել Մելայի Սիանայ միջազգային դայվինգ կենտրոնը:
Հյուրանոցի անմիջապես դիմաց գտնվող կորալային ծոցը մշտապես ձգում է ստորջրյա էկզոտիկ տեսարանների սիրահարներին: Այստեղ դուք կարող եք սուզվել ծոցի ընդերքն ու հիանալ ստորջրյա բնության գանձերով:
Հյուրանոցի ռեստորանում մատուցվում են Միջերկրական ծովի ծովակենդանիներից պատրաստված համեղ ապուրներ: Հյուրանոցի տարածքում գործում են 3 բար և մեկ բար՝ լողավազանի շրջակայքում, որտեղ կարելի է ընկերական զրույցներ վարել և նոր ծանոթություններ ձեռք բերել: