5 աստղանի Melia Sharm հյուրանոցը տեղակայաված է Կարմիր ծովի ափին՝ Ռաս Նազրանի ծովածոցում՝ Սինայի թերակղզում: Հյուրերին առաջարկվում է մասնավոր լողափ և լողավազան: Հյուրանոցի տարածքից հիանալի տեսարան է բացվում դեպի Թիրան կղզին: Հյուրանոցից ընդամենը 5 րոպե հեռավորության վրա է գտնվում Սոխո հրապարակը, իսկ 15 րոպեյում կարելի է հասնել Նաամա Բեյ նավահանգիստ:
Լյուքս դասի ժամանակակից համարները գտվնում են անմիջապես ծովափնյա եզրագծին: Դրանք բոլորն էլ ունեն ընթարձակ ու լուսավոր սենյակներ, կահավորված են հեռուստացույցներով, ունեն առանձին պատշգամբներ՝ պարտեզի և ծովի տեսարանով:
Հյուրանոցի սպա կենտրոնում կարելի է պատվիրել մերսման ժամեր, հանգստնալ շոգեբաղնիքում և օգտվել հագեցաց մարզասարհով: Բացի այդ, այստեղ կարելի է զբաղվել դայվինգով և սնորքեյլինգով: Փոքրիկ հյուրերի համար գործում է մանկական խաղահրապարակ:
Այս շքեղ հյուրանոցային համալիրում գործում են 3 ռեստորան, որտեղ մատուցում են աշխարհի տարբեր խոհանոցների ուտեստներ: Դրանցից մեկը տեղակայված է լողավազանի հարևանությամբ: Կոկտելներն ու թեթև ուտեստները մատուցում են Gabi և Tiran View բարերում:
Հյուրանոցի սպասասրահում գործում է անվճար WiFi. Աշխատակիցները կարող են առաջարկել ձեզ ավտոմեքենայի վարձույթ: Հյուրերի տրամադրության տակ է նաև հյուրանոցի ավտոկայանատեղին: