Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Արմենիա հյուրանոց

Արմենիա հյուրանոց

"Արմենիա" հյուրանոցը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակում: Տեղադիրքը հատկապես նպաստավոր է գործնական նպատակով ճամփորդող զբոսաշրջիկների համար:

Հյուրանոցն ունի մեկտեղանոց, երկտեղանոց, լյուքս, ընտանեկան և ապարտամենտ համարներ: Բոլոր սենյակներում կա ինտերնետ կապ, միջազգային հեռախոսագիծ, արբանյակային հեռուստատեսություն:

Հյուրանոցում կա նաև սաունա, մարզասրահ, կոնֆերանսների դահլիճ: "Արմենիա" ռեստորանն առաջարկում է հայկական և եվրոպական խոհանոցների համեղ ճաշատեսակներ: Մատուցվող ծառայությունների շրջանակը բավականին լայն է, ինչը թույլ է տալիս ստեղծել լիարժեք պայմաններ ինչպես գործարարների, այնպես էլ հանգստի նպատակով Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների համար:

 

 

Ընդհանուր

 

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Հուշանվերների վաճառքի կետ, Տարադրամի փոխանակման կետ, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ:

 

Ծառայություններ

 

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

 

Սպորտ / Ժամանց

 

Շոգեբաղնիք, Մարզասրահ:

 

Սնունդ

 

Ռեստորան "Արմենիա", հայկական և եվրոպական խոհանոց, Լոբբի բար, Լոունջ բար, Բացօթյա սրճարան:

 

Ինտերնետ

 

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

 

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում:

 

Ժամանում

14:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

 

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

 

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

 

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ և բազմոցներ տրամադրվում են լրավճարով: 

 

Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20 փող. 4

 

  01.01 - 31.12
Մեկտեղանոց 26000 AMD
Դելյուքս մեկտեղանոց 31000 AMD
Երկտեղանոց 31000 AMD
Ընտանեկան 41000 AMD
Դելյուքս երկտեղանոց 42000 AMD
Ջունիոր սուիտ 45000 AMD
Սենիոր սուիտ 59000 AMD
Դելյուքս ընտանեկան 61000 AMD
Նախագահական 85000 AMD