Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Վալլեքս Գարդեն հյուրանոց

Վալլեքս Գարդեն հյուրանոց

Ստեփանակերտում գտնվող նորաբաց “Վալլեքս Գարդեն Հոթել”-ն առաջարկում է տարբեր կարգի շքեղ, նրբաճաշակ կահավորված 58 համար, որոնք ստեղծում են իդեալական պայմաններ միաժամանակ և՛ հանգստի, և՛ աշխատանքի համար: 



Հյուրանոցի բոլոր համարներում կա գրասեղան, թեյի և սուրճի պատրաստման պարագաներ, մինիբար` անվճար զովացուցիչ ընպելիքներով, հարմարավետ լոգասենյակ` վարսահարդարիչով և դիմահարդարման հայելիով:

Տարածքում գործող ռեստորանն առաջարկում է եվրոպական և հայկական խոհանոցների ուտեստների մեծ տեսականի՝ մշտապես թարմացվող ճաշացանկից: 

Հյուրանոցում կա նաև համաժողովների դահլիճ` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով:

“Վալլեքս Գարդեն Հոթել”-ի մարզասրահը հագեցած է գերժամանակակից բարձրակարգ սարքավորումներով: Բացի մարզասրահից հյուրերը կարող են լիցքաթափվել աէրոբիկայի սրահում, ֆիննական շոգեբաղնիքում կամ ՍՊԱ կենտրոնում: Գործում է նաև փակ լողավազան՝ ջրի մաքրության ապահովման ամենաառաջադեմ համակարգով: 

Wi-Fi անլար բարձրորակ ինտերնետ կապը հասանելի է հյուրանոցի բոլոր հատվածներում անվճար:

Ընդհանուր

Օդակարգավորում հանրամատչելի վայրերում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Հուշանվերների վաճառքի կետ, Այգի, Ամենօրյա լրագրեր նախասրահում, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ, Բիզնես կենտրոն, Սենյակներ չծխողների համար:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Մարզական գույքի վարձույթ, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

Սպորտ / Ժամանց

Սեղանի թենիս, Թենիսի դաշտ, Բիլիարդ, Փակ լողավազան, Շոգեբաղնիք, Մարզասրահ, Ջրաբուժական և վերականգնողական համալիր, Մերսում, Գեղեցկության սրահ, Մինի ֆուտբոլի դաշտ, Բասկետբոլ:

Սնունդ

Ռեստորան, հայկական և եվրոպական խոհանոց, "Վալլեքս" քլաբ լոունջ, բացօթյա սրճարան:

Ինտերնետ

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում:

Ժամանում

15:00-ից հետո

Մեկնում

Մինչ 12:00

Ամրագրում և վճարում

Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:

 

Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը: 

 

Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ: 

 

Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:

Չեղարկում

Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:

 

Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:

 

Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:

 

3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 10 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար: 

 

10 տարեկանից բարձր երեխաներին և չափահասներին լրացուցիչ մահճակալներ տրամադրվում են լրավճարով: 

 

Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

Ընտանի կենդանիներ

Չեն թույլատրվում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Ն.Ստեփանյան 35