|
Ավետիս հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի խաղաղ, կանաչապատ տարածքում` կենտրոնից 5 րոպե հեռավորության վրա: Հյուրանոցն ունի 9 համար: Բոլոր սենյակներում կա հեռախոս, հեռուստացույց, մինի բար: Հյուրանոցի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ստեփանակերտ քաղաք:
Ընդհանուր
Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Այգի, Ավտոկայանատեղ:
Ծառայություններ
Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում:
Սպորտ / Ժամանց
Բիլիարդ
Սնունդ
Ճաշարան, հայկական խոհանոց
Ինտերնետ
Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:
Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում:
Ժամանում
14:00-ից հետո
Մեկնում
Մինչ 12:00
Ամրագրում և վճարում
Ամրագրում կատարելիս գոյություն ունի վճարման երկու տարբերակ` առաջին գիշերվա լրիվ արժեքը (կանխավճար) կամ ամբողջական վճարում:
Կանխավճարի դեպքում Ձեր քարտից գանձվում է միայն ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքը:
Ամբողջական վճարման դեպքում Ձեր քարտից գանձվում է ամրագրման արժեքն ամբողջությամբ:
Ամրագրման համար ամբողջական վճարման վերջնաժամկետը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ է: Հակառակ դեպքում` ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում համակարգի կողմից և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե համարի անվանը կից առկա է “Անդարձելի” նշում, ապա տվյալ համարի համար գործում են ամրագրման և չեղարկման այլ կանոններ /տես նշումը/:
Չեղարկում
Եթե վճարվել է միայն կանխավճար և ժամանման ժամկետից 3 օր /72 ժամ/ առաջ ամբողջական վճարում չի իրականացվում, ապա ամրագրումն ավտոմատ չեղյալ է համարվում և գանձված առաջին գիշերվա լրիվ արժեքը վերադարձվում է Ձեզ:
Եթե վճարել եք ամրագրման լրիվ արժեքը, ապա ամրագրումը ժամանումից 3 օր /72 ժամ/ առաջ չեղյալ համարելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում, և Ձեր գումարը ենթակա է վերադարձի ամբողջությամբ:
Նշված ժամկետից ուշ ամրագրումը չեղյալ համարելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք` ամրագրման առաջին գիշերվա լրիվ արժեքի չափով:
3 օր /72 ժամ/ հաշվարկվում է սկսած հյուրանոցի գրանցման ժամից (check-in time):
Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում
Մինչև 7 տարեկան երեխաների տեղաբաշխումն անվճար
7-ից 14 տարեկան երեխաներին տրվում է 50 % զեղչ (հավելյալ մահճակալ)
Ընտանի կենդանիներ
Չեն թույլատրվում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, Գյուրջյան փող. 71
01.01 - 31.12 | |
Մեկտեղանոց | 12000 AMD |
Երկտեղանոց | 16000 AMD |
Երեքտեղանոց | 22000 AMD |
Լյուքս | 24000 AMD |
Ընտանեկան | 24000 AMD |