Ստեփանակերտում գտնվող նորաբաց “Վալլեքս Գարդեն Հոթել”-ն առաջարկում է տարբեր կարգի շքեղ, նրբաճաշակ կահավորված 58 համար, որոնք ստեղծում են իդեալական պայմաններ միաժամանակ և՛ հանգստի, և՛ աշխատանքի համար:
Նորաբաց «Միջազգային բիզնես կենտրոնի» «Եվրոպա» հյուրանոցային համալիրը ներառում է 32 հարմարավետ համարներ: Հյուրանոցը նաև ունի մեծ կոնֆերանս դահլիճ, ռեստորան, բացօթյա բար տանիքում, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ստեփանակերտ քաղաք, լոբբի բար, ամառային բացօթյա սրճարան, բիլիարդ, մարզասրահ, լողավազան, սաունա, ՍՊԱ կենտրոն, գեղեցկության սրահ, ինչպես նաև հյուրանոցի տարածքում գործում է տուրիստական գործակալությունն ու ավտոմեքենաների վարձակալության ծառայություն:
"Արմենիա" հյուրանոցը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակում: Տեղադիրքը հատկապես նպաստավոր է գործնական նպատակով ճամփորդող զբոսաշրջիկների համար:
Հյուրանոցն ունի մեկտեղանոց, երկտեղանոց, լյուքս, ընտանեկան և ապարտամենտ համարներ: Բոլոր սենյակներում կա ինտերնետ կապ, միջազգային հեռախոսագիծ, արբանյակային հեռուստատեսություն:
Հյուրանոցում կա նաև սաունա, մարզասրահ, կոնֆերանսների դահլիճ: "Արմենիա" ռեստորանն առաջարկում է հայկական և եվրոպական խոհանոցների համեղ ճաշատեսակներ: Մատուցվող ծառայությունների շրջանակը բավականին լայն է, ինչը թույլ է տալիս ստեղծել լիարժեք պայմաններ ինչպես գործարարների, այնպես էլ հանգստի նպատակով Ղարաբաղ այցելած զբոսաշրջիկների համար: