ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Թուֆենկյան Ավան Մարաք Ծափաթաղ հյուրանոց

«Թուֆենկյան Ավան Մարաք Ծափաթաղ» հյուրանոցը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին: Անմիջապես ուշադրություն է գրավում հյուրանոցի արտաքին ու ներքին հարդարանքի յուրահատուկ ոճը: 

«Թուֆենկյան Ավան Մարաք Ծափաթաղ» հյուրանոցն ունի 34 հարմարավետ համար: Հյուրանոցի սենյակները բավականին ընդարձակ են, մաքուր և ժամանակակից ոճով կահավորված:

Սենյակների մեծ մասի պատուհաններից բացվում է կապուտակ Սևանի երազային տեսարանը: Բոլոր սենյակները զարդարված են Թուֆենկյան գորգերով, եզակի կահույքով և հայ արհեստավորների պատրաստած ներքին հարդարանքի այլ պարագաներով: Համարների լոգարանները պատրաստված են տեղական կանաչ քարից: Հարմարավետորեն կահավորված յուրաքանչյուր համար ունի դեպի Սևանա լիճը բացվող իր պատշգամբը: Հյուրանոցում կան նաև լողավազան, բիլիարդի սրահ և ակտիվ հանգիստն ապահովող մի շարք այլ պայմաններ: