ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Հարսնաքար հյուրանոց

Սևանա լիճը Կովկասի և Հայկական լեռնաշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ ջուր ունեցող լիճն է: Սևանը ոռոգման ջրի, հիդրոէներգետիկայի աղբյուր է, հանգստի գոտի, թռչունների մշտական բնակատեղի և ձկնատեսակների բուծման վայր :
"Հարսնաքար" հյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին: Հյուրանոցային համալիրը բաղկացած է հիմնական մասնաշենքից, մինի քոթեջներից և երկհարկանի քոթեջներից: Սենյակներից և քոթեջներից շատերն ունեն Սևանա լճի հիասքանչ տեսարան:


Հյուրանոցն ունի ջրաշխարհ, որի մուտքն անվճար է հյուրերի համար: Ջրաշխարհի տարածքում գործում է բար, որտեղ երաժշտության սիրահարները կարող են վայելել տարբեր ոճի երաժշտություն նաև պարային երեկոների ընթացքում: Հյուրանոցի ձիարշավարանը հիանալի վայր է ձիավարությամբ զբաղվելու համար: 

"Հարսնաքար"-ում հանգիստը կարելի է համատեղել աշխատանքի հետ: Հյուրանոցն առաջարկում է կոնֆերանս դահլիճ 50 հոգու համար` սինխրոն թարգմանության համար անհրաժեշտ սարքավորումներով: 

Առողջ ապրելակերպ և ակտիվ հանգիստ նախընտրող հյուրերը կարող են օգտվել թենիսի դաշտից, մինի ֆուտբոլի և բասկետբոլի դաշտերից:

"Հարսնաքար" հյուրանոցին պետության կողմից շնորհվել է 3* հյուրանոցի կարգ:

Ընդհանուր

Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Վերելակ, Հուշանվերների վաճառքի կետ, Տարադրամի փոխանակման կետ, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հարմարություններ:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Դայակի ծառայություն:

Սպորտ / Ժամանց

Ջրաշխարհ, Սեղանի թենիս, Բիլիարդ, Համակարգչային խաղասենյակ, Բացօթյա լողավազան, Շոգեբաղնիք, Ֆուտբոլի դաշտ, Վոլեյբոլ, Բասկետբոլ:

Սնունդ

Ռեստորան, հայկական և եվրոպական խոհանոց, Բացօթյա սրճարան, Ջրաշխարհին կից սրճարան, Լոբբի Բար:

Ինտերնետ

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի համարներում և քոթեջներում:

Ժամանում 14:00

Մեկնում  12:00

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 5 տարեկան երեխաները տեղաբաշխվում են անվճար:

Երեխաները բազմոցին տեղաբաշխվում են անվճար:

Ընտանի կենդանիներ չեն թույլատրվում:

ՀՀ, ք. Սևան, Ցամաքաբերդ