Բոհեմիան Ռեզորթ Սևան

«Բոհեմական» հյուրանոցը մի հարմարակեցիկ անկյուն է կապուտակ Սևանի ափին: Իր հյուրերին առաջարկում է հարմարավետ սենյակներ, կահավորված ժամանակակից ոճով: Հյուրանոցն ունի բոլոր անհրաժեշտ հարմարությունները և ծառայությունները ակտիվ և պասիվ հանգստի համար, վայելելով Սևանի գեղեցկությունը և վեհությունը: Հյուրերի տրամադրության տակ են՝ բացօթյա լողավազան, գիտաժողովների սրահ, սրճարան, դիսկո-բար, բիլիարդ և ակումբ երեխաների համար:

Տեսնել ավելին...

Թուֆենկյան Ավան Մարաք Ծափաթաղ հյուրանոց

«Թուֆենկյան Ավան Մարաք Ծափաթաղ» հյուրանոցը գտնվում է Սևանա լճի արևելյան ափին: Անմիջապես ուշադրություն է գրավում հյուրանոցի արտաքին ու ներքին հարդարանքի յուրահատուկ ոճը: 

«Թուֆենկյան Ավան Մարաք Ծափաթաղ» հյուրանոցն ունի 34 հարմարավետ համար: Հյուրանոցի սենյակները բավականին ընդարձակ են, մաքուր և ժամանակակից ոճով կահավորված:

Տեսնել ավելին...

Հարսնաքար հյուրանոց

Սևանա լիճը Կովկասի և Հայկական լեռնաշխարհի ամենաբարձրադիր քաղցրահամ ջուր ունեցող լիճն է: Սևանը ոռոգման ջրի, հիդրոէներգետիկայի աղբյուր է, հանգստի գոտի, թռչունների մշտական բնակատեղի և ձկնատեսակների բուծման վայր :
"Հարսնաքար" հյուրանոցը գտնվում է Սևանա լճի ափին: Հյուրանոցային համալիրը բաղկացած է հիմնական մասնաշենքից, մինի քոթեջներից և երկհարկանի քոթեջներից: Սենյակներից և քոթեջներից շատերն ունեն Սևանա լճի հիասքանչ տեսարան:

Տեսնել ավելին...

Ախթամար հյուրանոց

ՀՀ, ք.Սևան, գ. Ծովագյուղ, Մաշտոցներ 3 փող

Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկն է Սևանա լիճն իր շրջակայքով: Սևանն աշխարհի ամենամեծ ու քաղցրահամ ջուր ունեցող լճերից է: Գտնվում է ծովի մակարդակից 1896 մ բարձրության վրա: Զարմանալի չէ, որ զբոսաշրջիկները ցանկանում են այցելել Սևան, հիանալ բնության կողմից կերտված այդ յուրօրինակ գեղեցկությամբ: 

Տեսնել ավելին...