ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ախթամար հյուրանոց

ՀՀ, ք.Սևան, գ. Ծովագյուղ, Մաշտոցներ 3 փող

Հայաստանի լավագույն տեսարժան վայրերից մեկն է Սևանա լիճն իր շրջակայքով: Սևանն աշխարհի ամենամեծ ու քաղցրահամ ջուր ունեցող լճերից է: Գտնվում է ծովի մակարդակից 1896 մ բարձրության վրա: Զարմանալի չէ, որ զբոսաշրջիկները ցանկանում են այցելել Սևան, հիանալ բնության կողմից կերտված այդ յուրօրինակ գեղեցկությամբ: 

Մարգարտյա Սևանի մոտակայքում, Երևան-Դիլիջան ավտոճանապարհի ձախ հատվածում` լեռան ստորոտին է գտնվում “Ախթամար” հյուրանոցը: Ախթամարը լեգենդ է իր սիրեցյալին հավերժ սպասող մի աղջկա` Թամարի մասին, որի քանդակն էլ`անմար ջահը ձեռքին, գտնվում է ճամփեզրին:
Հյուրանոցը կառուցվել է դեռևս Խորհրդային ժամանակաշրջանում, 1964 թվականին` հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով: 2010թ. ամռանը հյուրանոցը վերածնվեց` պահպանելով նախկին ոգին ու ոճը: Հին ճարտարապետությունը ներդաշնակորեն համադրված է հյուրանոցի նոր, ժամանակակից լուծումներով:
Երեկոյան կարող եք լիցքաթափվել Սիգար-բարում և վայելել հայկական ջազ նվագախմբերի կատարումները: Ոգեշնչվեք հյուրանոցի ամառային սրճարանից բացվող հիասքանչ տեսարանով` առավոտյան մեկ գավաթ սուրճ ըմպելիս: “Ախթամար” ռեստորանում համտեսեք տարբեր խոհանոցների ճաշատեսակներ` պատրաստված տեղի էկոլոգիապես մաքուր մթերքներից: Մոլեխաղերի սիրահարները երեկոյան կարող են իրենց հաջողությունը փորձել խաղատուն այցելելով: Հյուրանոցի հարևանությամբ կառուցված ճոպանուղին էլ ձմեռային սպորտաձևերով հետաքրքրվողներին տալիս է մարզվելու հիանալու հնարավորություն: 
Բոլոր 43 համարներն էլ կահավորված և հագեցած են անհրաժեշտ հարմարություններով, իսկ դրանցից 6-ը բարձրակարգ են: “Ախթամար” հյուրանոցը ոչ միայն հյուրանոցային համարներ են կամ պարզապես հանգստի վայր, այլ այստեղ հնարավոր է դառնում հաճելին զուգակցել օգտակարի հետ: Տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճը կարող է ծառայել 70-80 մասնակից ունեցող համաժողովներ, սեմինարներ և հանդիպումներ անցկացնելու համար: 
Թարմ լեռնային օդ, կապուտակ Սևանի հիասքանչ տեսարաններ, բարձրակարգ սպասարկում…Էլ ուրիշ ի՞նչ կարելի է կամենալ:

Ընդհանուր

Ջեռուցում, Շուրջօրյա սառը ջրամատակարարում, Շուրջօրյա տաք ջրամատակարարում, Տեղական հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Արբանյակային հեռուստաալիքներ հանրամատչելի վայրերում, Տարադրամի փոխանակման կետ, Ավտոկայանատեղ, Համաժողովներ անցկացնելու հնարավորություններ, Կանաչ գոտի, Բանկոմատ:

Ծառայություններ

Հյուրերի ընդունում և տեղեկատվության տրամադրում /շուրջօրյա/, Արթնացման ծառայություն, Հագուստի լվացք, արդուկ և մաքրում, Քիմմաքում, Ուղեբեռի տեղափոխման ծառայություն, Ուղեբեռի պահպանում, Համարում սննդի մատուցում, Մարզական գույքի վարձույթ, Տրանսպորտային տեղափոխում հյուրանոց/օդանավակայան/հյուրանոց:

Սպորտ / Ժամանց 

Բիլիարդ, Մանկական խաղասենյակ, Խաղատուն, Ճոպանուղի:

Սնունդ

"Ախթամար" ռեստորան, հայկական, եվրոպական խոհանոց, Սիգար-Բար, Ջազ ակումբ, Սրճարան:

Ինտերնետ

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի հանրամատչելի վայրերում:

Անվճար ինտերնետ կապ /Wireless/ հյուրանոցի սենյակներում:

Ժամանում  14:00-

Մեկնում   12:00:

Երեխաների տեղաբաշխում և հավելյալ մահճակալների տրամադրում

Մինչև 6 տարեկան երեխաներին անվճար

Երկուսից ավել երեխաների դեպքում զեղչեր չեն կատարվում

Ցանկացած տիպի լրացուցիչ մահճակալ կամ բազմոց պատվիրվում և դրա համար վճարումը կատարվում է տեղում:

Ընտանի կենդանիներ Չեն թույլատրվում:

ՀՀ, ք.Սևան, գ. Ծովագյուղ, Մաշտոցներ 3 փող