|
Մայրաքաղաքը` | Փորտ Մորսբի |
Տարածքը (կմ2)` | 462 840 |
Բնակչությունը` | 6 888 000 |
Պետական լեզուն` | անգլերեն |
Դրամական միավորը` | կինա |
Օդի միջին ջերմաստիճանը` | հեկտեմբերից մարտ`մինչև +32°C - +32°C մարտից սեպտեմբեր` միջինում +27°C - +29°C |
Առաջարկվող հանգստի տեսակը` | ծովափնյա |
Երկրի մասին
Պապուա-Նոր-Գվինեան, տեղակայված Խաղաղ օվկիանոսի հարավարևմուտքում, զբաղեցնում է Նոր Գվինեայի կեսը, Սողոմոնյան կղզիների կեսը և Բիսմարկի կղզիների մի խումբը: Տուրիզմն այստեղ բավականին զարգացած է, սակայն օտարերկրացիներին խորհուրդ է տրվում չգնալ երկրի խուլ շրջանները: Եվրոպացիներն այս տարածաշրջանը հայտնաբերել են 1526 թ-ին: Սակայն այստեղ տարածաչափությունները սկսվել են 19 դարում: Առաջին հետազոտողներից եղել է ռուս գիտնական Միկուլխո Մակլայը, ով պապուաս ցեղի հետ 4 տարի բնակվել է: Այս ժամանակահատվածում բնակություն հաստատեցին նաև միսսիներները, որոնք հայտնաբերեցին այսօրվա հեռախոսի մասերի որոշ նմուշներ: Տուրիստների այցելության գլխավոր նպատակը յուրօրինակ ծեսերին մասնակցելն է, որտեղ քաղաքակրթությունը դեռ բնության վրա ազդեցություն չի ունեցել: Տուրիստներին գրավում է նաև գործող հրաբուխը:
Տեսարժան վայրեր
Մորսբի նավահանգիստը երկրի մայրաքաղաքն է, ինչպես նաև ծովի գլխավոր ելքն է: Քաղաքը հիմնվել է 1873 թվականին: Ներկայումս այստեղ պահպանվել են բազմաթիվ ետնախորշեր. գաղութային դարաշրջանի կառույցներ և ժամանակակից ապակյա-բետոնե սարքավորումներ: Գորոկա քաղաքը հայտնի է նրանով, որ յուրաքանչյուր տարի Անկախության օրը կազմակերպվում է Գորոկա-Շոու: Ֆեստիվալին մասնակցում են մոտ 100 ցեղեր, այդ թվում նաև ամենասարսափելի "ասարո" ցեղը: Ցեղերը միասին պարում են "սինգ-սինգ" պարը: Նման շոու կազմակերպվում է նաև Մաունտ-Հագենում օգոստոս ամսին: Պապուա-Նոր-Գվինեայի ջունգլիներում կարելի է հանդիպել դրախտային թռչունների, կազաուռա թռչունին, որը չի կարողանում թռչել և համարվում է դինոզավրերի հետնորդ: Milne Bay-ը ամենալավ վայրն է դայվինգի համար: Հանգստի ամենահետաքրքիր կղզին Նոր Բրիտանիան է: Այստեղ կան հին, երկրորդ համաշխարհայինից մնացած մնացորդներ:
Ավանդույթներ
Պապուա-Նոր-Գվինեայի մշակույթը չափազանց տարատեսակ է և դժվար է առանձնացնել որևէ ավանդույթ ողջ քաղաքի համար: Նույնիսկ մեկ տարածաշրջանում բնակվում են տարբեր ցեղերի ներկայացուցիչներ, որոնք կապված չեն միմյան հետ ոչ ծնունդով, ոչ էլ լեզվով: Եվ այս ցեղերի համախմբման արդյունքում ավանդույթները ստանում են բարդ կառուցվածք, որն իր մեջ ներառում է մոտ 1000 մշակութային խմբեր: Պապուա-Նոր-Գվինեայի բնակչությունը աշխարհի մանեատարասեռ բնակիչների շարքին է դասվում: Այստեղ կան մի քանի հազար առանձին համայնքներ, որոնցից տասնյակ համայնքյերում բնակվում են մի քանի հարյուր մարդիկ: Դեռ վերջերս ցեղերի միջև ընթանում էին պատերազմներ:
Խոհանոց
Պապուա-Նոր-Գվինեայի խոհանցում կա ինչպես Օվկիանայի, այնպես էլ Ասիայի ուտեստներ: Հիմնական մթերքներն են համարվում քաղցր կարտոֆիլը,, բրինձը, խոզի միսը, ընտանի թռչունը և այլն: Ազգային ուտեստներից են համարվում "մումուն" (խոզի միս քաղցր կարտոֆիլի, բրինձի, կանաչեղենի հետ տապակած), "բուգանդին" (ձվով ճաշ), "բալլի-բիֆը" (տապակած տավարի միս բրնձով), "կոկոդան" (կոկոսի հյութի մեջ պատրաստած ձուկ), "կոլ-պիս-նո-ռեյս" (ձուկ բրնձով), "հուլան" (կրաբի տապակա), տարածված են նաև աղցանները:
Խմիչքներից առավել հայտնի է տեղական սուրճը: Այստեղ խմում են նաև լիմոնադներ և մրգային հյութեր: Ալկոհոլային խմիչքները ներմուծվում են Չինաստանից, Ավստրալիայից, Ֆիլիպիններից, Նոր Զելանդիայից և Չիլիից: Ալկոհոլ ավելի լավ է օգտագործել միայն ռեստորաններում: