Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Նոր Զելանդիա

Մայրաքաղաքը` Վելինգտոն
Տարածքը (կմ2)` 268 680
Բնակչությունը` 4 389 000
Պետական լեզուն` անգլերեն
Դրամական միավորը` Նոր Զելանդական դոլար
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +10°C
ձմռանը` +30°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Նոր Զելանդիան պետական կղզի է, որը համարվում է էկոլոգիապես ամենամաքուր վայրը ողջ աշխարհում: Հեքիաթասերները այստեղ կգտնեն այն ամենը, ինչ կցանկանան` դասական կառույցներ, ապակյա օֆիսային կառույցներ, հնամյա այգիներ և այլն: Այստեղ հասնելու համար պետք է անցնել հայտնի   "լացող քառասունականները"` շրջելով ողջ երկրագունդը: Նոր Զելանդիան հնում գրավել էր մաորի ցեղը, սակայն ավելի ուշ եվրոպացիները իրենց ձեռքը վերցրեցին այն:  Կղզիների բացվելուց հետո այստեղ բնակություն հաստատեցին առևտրականները: Նրանց չէին վախեցնում հարևան ցեղերը և նրանք ստեղծեցին բավականին ուժեղ պաշտպանիչ հատված: Երբ մաորիներն ու եվրոպացիները հաշտվեցին, պարզվեց, որ սպիտակամորթները բավականին մեծ վտանգ էին ներկայացնում, քանի որ բերել էին շներ, կատուներ, որոնք գրեթե  ոչնչացրին հազվագյուտ թռչնատեսակներ, որոնք համարվում են Նոր Զելանդիայի խորհրդանիշը: Տուրիզմը Նոր Զելանդիայում բավականին զարգացաց է, կան մեծ և փոքր շատ հյուրանոցներ, սակայն հեռավորության պատճառով շատերը խուսափում են այստեղ գալ:

 

 

Տեսարժան վայրեր

Նոր Զելանդիայի ամենահայտնի և ժամանակակից տեսարժան վայրերից են Հարավ կղզու տարածքները, որտեղ նկարահանվել է "Մատանիների տիրակալը" ֆիլմը` Բոմբեյ, Ուակիտա, Տակակա, լեռները, Տոնգարիրո, Սանդի ժայռերը, Ուանակա լիճը: ՅՈՒՆԵՍԿՕ - ի ցանկում գրանցված են 3 տարածաշրջաններ` Տոնգարիրոյի ազգային պարկը, նորզելանդական սուբարկտիկյան կղզիները և Տե-Բահիպոնամու շրջանը: Մայրաքաղաքն է Վելինգտոնը, որը նաև ամենագեղեցիկ և հայտնի քաղաքն է: Այստեղ կան բազմաթիվ պարկեր, բուսաբանական և կենդանաբանական այգիներ: Օկլենդը հին համալսարանական քաղաք է` շրջապատված հրապարակներով, որտեղից երևում են Խաղաղ օվկիանոսը և Թասմանյան ծովը: 

 

Ավանդույթներ

Նոր Զելանդիան լի է ավանդույթներով, որոնք սերում են աշխարհի տարբեր անկյուններից: Այնուհանդերձ, անկախ ազգային պատկանելիությունից, մշակույթից և կրոնից, նորզելանդացիներն իրենց անվանում են "կիվի", իսկ շատ հազվագյուտ ազգային և մշակութային աշժեքների ամբողջությունը կոչվում է "կիվիանա (կիվի-թռչուն է, որը չի կարողանում թռչել և համարվում է Նոր Զելանդիայի խորհրդանիշը): Կիվիանների հիմնական տարրը նորզելանդացիների ապրելաոճն է` կիվի-շփվող, կիվի-ընկերասեր, կիվի-գործիր ինքդ և այլ նշանակություններ, որոնք ստեղծում են "մենք կիվի ենք" տպավորությունը:

 

Խոհանոց

Նոր Զելանդիան համարվում է մսի և կաթնամթերքի արտադրության առաջատար քաղաքներից մեկը, այդ պատճառով էլ ազգային ուտեստ է համարվում միսը: Մեծ համբավ է վայելում կարտոֆիլի հետ տապակած միսը, բիֆշտեքսը և ռոստբիֆը: Որպես զարդարանք մատուցվում է կարտոֆիլ կամ տեղական քաղցրավենիք: Ծովային ուտեստները հազվադեպ են, սակայն բոլոր ռեստորաններում կարելի է համտեսել ոստրեր և տարբեր ձկնատեսակներ:  Այստեղ կան նաև ֆրանսիական պանրի տեսակներ: Ազգային աղանդերից են սերուցքով խմորեղենը, չոր թխվացքաբլիթները: Ալկոհոլային խմիչքներից է գարեջուրը, որը ամենաորակյալներից է համարվում աշխարհում: Հայտնի տեսակներից են - "Lion Red", "OB Natural", "DB Draught", "Speight", "Canterbury Draught" և այլն: