Парковочная страница R01

Срок регистрации для домена закончился.

ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Ավստրալիա

Մայրաքաղաքը` Քանբերա
Տարածքը (կմ2)` 7 692 024
Բնակչությունը` շուրջ 20 մլն
Պետական լեզուն` անգլերեն
Դրամական միավորը` Ավստրալիական դոլար
Օդի միջին ջերմաստիճանը` ամռանը` +12°C
ձմռանը` +22°C
Առաջարկվող հանգստի տեսակը` էքսկուրսիոն

 

Երկրի մասին

Ավստրալիան մշտապես գրավում է տարբեր տարածաշրջանների տուրիստներին: Այն աշխարհում միակ պետությունն է, որի տարածքը ձգվում է ամբողջ մայրցամաքով: Ավստրալիան հայտնի է իր աննկարագրելի բնությունով, գունագեղ քաղաքներով և մեգապոլիսներով: Յուրաքանչյուրն այստեղ կարող է գտնել ցանկալի զբաղմունք` լողալ օվկիանոսում, զբոսնել հրաշալի այգիներում, այցելել կենդանաբանական այգի կամ վայելել Ավստրալիայի յուրօրինակ մթնոլորտը հարմարավետ սրճարաններից մեկում:

 

 

Տեսարժան վայրեր

Ավստրալիայում կան բազմաթիվ քաղաքներ, ինչպես նաև տեսարժան վայրեր: Աշխարհահռչակ Սիդնեյը համարվում է ամենագեղեցիկ քաղաքներից մեկը ողջ աշխարհում, որտեղ ժամանակակից երկնաքերերը համակցվում են կանաչ այգիների և հրաշալի ծովափերի հետ: Ավստրալիայի գլխավոր քաղաքն է համարվում Ալիս-Սպրինգսը: Մելբուրնը ևս հայտնի քաղաքների շարքին է դասվում, որը նաև ամենամեծ մշակութային քաղաքն է: Այստեղ կան բազմաթիվ թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ, իսկ երեկոյան բացվում են սրճարաններն ու դիսկոտեկները, որտեղ ելույթ են ունենում Ավստալիայի երաժիշտները: Մելբուրնը  համարվում է  «ամենաեվրոպայնացված» քաղաքներից մեկը: Քաղաքի այս տեսքն ապահովում է պետությունը: Բնության տեսարժան վայրերի շարքին է դասվում "Ստորջրյա Ժայռը", որը ձգվում է ողջ արևելյան ափով: Ամեն տարի այստեղ են այցելում հազարավոր տուրիստներ, որպեսզի տեսնեն բնության այս հրաշքը, որը գրանցված է ՄԱԿ-ի համաշխարհային հռչակագրում: Հնաոճ և հայտնի տեսարժան վայրերի շարքին է դասվում նաև Տասմանիան:

 

Ավանդույթներ

Ավստրալիայի ավանդույթներն առաջացել են վերջերս: Ամենատարածված ավանդույթն է մրցավազքը:  Նոյեմբերի առաջին երեքշաբթի օրը ողջ քաղաքը մասնակցում է մրցավազքի  "Մելբուրնյան գավաթ"  մրցանակի համար: Վիկտորիա նահանգում քաղաքացիներին նույնիսկ տրվում են վարձատրվող արձակուրդներ: Այս ավանդույթի համաձայն տղամարդիկ, կանայք և երեխաները խաղադրույք են կատարում 6 դոլարի չափով:

 

Խոհանոց

Ավստրալիան հայտնի է էկզոտիկ մրգերով, մսային կերակուրներով և հրաշալի պանրի տեսականիով: Թանկարժեք ռեստորաններում կարելի է համտեսել ջայլամի, ամերիկյան վայրի ցլի, ուղտի միս: Էկզոտիկ մսի տեսականու շարքում առաջին տեղն է զբաղեցնում կենգուրուի և կոկորդիլոսի միսը, որն ունի հավի կամ խոզի համ: Ավստրալացիները սիրում են մսից պատրաստված թխվածքներ: Խորովածը բացօթյա տարածքում համարվում է "ազգային սպորտաձև": Գրեթե յուրաքանչյուր քաղաք ունի իր խոհանոցը. սերուցք Թագավորական կղզում, մանգո Բոուում և այլն: