Հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական - մարդաբանական թանգարան - գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա: