Տուն-թանգարանը բացվել է 1967թ.` նկարչի օրոք, նրա նվիրաբերած 50 ստեղծագործությունների նախնական հավաքածուով: Այժմ թանգարանում ներկայացված է 240 թանգարանային առարկա, որոնք ամփոփում են Վարպետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը` ուսանողական առաջին աշխատանքներից մինչև ուշ շրջանի գեղանկարները, գծանկարները, ընդհուպ` վերջին կտավը՝<<Հեքիաթ>>գեղանկարը:
Մշտական ցուցադրությունում ընդգրկված են Մ. Սարյանի նախահեղափոխական (1895-1917թթ.) և հայաստանյան (1921-1972թթ.) շրջանների գեղանկարները, ներառյալ` 1904-1907թթ.<<Հեքիաթներ և երազներ>>շարքը, նրա ստեղծագործության գլուխգործոցները`<<Ջրհորի մոտ. շոգ օր>>,<<Ինքնադիմանկար>>,<<Քայլող կինը>>,<<Գիշերային բնանկար>>,<<Եգիպտական դիմակներով նատյուրմորտ>>,<<Արևելյան ծաղիկներ>>,<<Երեք հասակ>>ինքնադիմանկարը:
Հասցե` Երևան, Սարյան 3
Հեռ.՝ 58-17-62, 52-16-07
Կայք` www.saryan.am