Հիմնադրվել է 1970թ.` որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակին նվիրված թանգարան (ճարտարապետ` Ռ. Իսրայելյան): Շենքի հատակագիծը կրկնօրինակում է Հռիփսիմե տաճարին, միաժամանակ ծառայում որպես Մայր Հայաստան արձանի պատվանդան: Թանգարանն ունի ավելի քան 30000 ցուցանմուշ: Առաջին հարկում ներկայացված են Երկրորդ համաշխարհային պատերազմում հայ մարտիկների, նրանց ռազմերթերի մասին նյութեր, ինչպես նաև` մարշալ Հովհաննես Բաղրամյանի անձնական իրերը: Երկրորդ հարկի ցուցասրահում ներկայացված է Արցախյան պատերազմի վավերագրությունը` փաստաթղթեր, լուսանկարներ, մարտական գործողությունների նկարագրական նյութեր:
Հասցե` Երևան, Ազատության 2,
<<Հաղթանակ>>զբոսայգի
Հեռ.` 25-14-00, 25-06-77