ԱԼՊԻՆԱ

ԱԼՊԻՆԱ

՛՛Ալպինա՛՛ հանգստյան տունը գտնվում է զբոսաշրջիկների...
ԾԱՂԿԱՏՈՒՆ

ԾԱՂԿԱՏՈՒՆ

«Ծաղկատուն» բուտիկ հյուրանոցի նշանաբանն է` եվրոպական...
ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԱՀԱՄԱԼԻՐ

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը գտնվում է Թեղենիս...
Թեժ Լեռ

Թեժ Լեռ

Մեր գերագույն նպատակն է մեր հյուրերին մատուցել բարձրակարգ ծառայություններ` դարձնելով Ձեր հանգիստը բացառիկ...

Արցախ

3 անմոռաց օր Սյունիքում և Արցախում  

 

1 օր. Ուղևորություն  Սյունիքի մարզ:
Այցելություն Զորաց Քարեր (Քարահունջ նախնադարյան մեգալիթյան համալիր):
Ուղևորություն Տաթև վանական համալիր(9-10-րդ դդ.), այցելություն համալիր աշխարհի ամենաերկար "Տաթևի Թևեր" ճոպանուղով(5,7 կմ): Ճաշ վանքի հարակից տարածքում գտնվող գյուղական պանդոկում: Ուղևորություն ԼՂՀ, Շուշի բերդաքաղաք:
Այցելություն Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի, (Շուշիի մայր տաճարն է`կառուցված 1868-1887 թթ. Գանձասարից հետո Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է: Ներկայում այստեղ է գտնվում Արցախի թեմի առաջնորդի նստավայրը):
Այցելություն Շուշվա միջնադարյան ամրոց (18-րդդ.) և գեղատեսիլ Հունոտի կիրճ
Ուղևորություն Մարտակերտի շրջան,Վանք գյուղ (Գանձասար)
Տեղակայում  “Էկլեկտիկա” կամ “Ծովին Քար” հյուրանոցում
Ընթրիք “ՎանԳոգ” ռեստորանում, գիշերակաց:
 
 
 
 
 
2 օր Նախաճաշ: Այցելություն Գանձասար վանական համալիր (13-րդդ.): Շրջայց Վանք գյուղում, ծանոթացում գյուղական ավանդույթներին: Ճաշ գյուղական այգում: Ուղևորություն Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղ: Այցելություն “ՆիկոլԴումանի” տուն-թանգարան և ազգագրական համալիր
Այցելություն հնագույն Տիգրանակերտ քաղաքի պեղումնավայր, ամրոց և հնագիտական թանգարան: Այցելություն Մայրաբերդ ամրոց (18 –րդդ.): Վերադարձ Վանք գյուղ: Ընթրիք ռեստորանում, գիշերակաց:
 
 
 
 
3 օր: Նախաճաշ: Ուղևորություն Մարտունու շրջան, Ամարասի վանք (4-րդդ.), (վանքը 3-րդ դարի  սկզբին հիմնել է Գրիգոր Լուսավորիչը. կառուցումն ավարտել է նրա թոռը`Գրիգորիս եպիսկոպոսը): Ուղևորություն Սխտորաշեն գյուղ: Այցելություն Տնջրի ծառ, (Սխտորաշեն գյուղի մոտակայքում վեր է խոյանում հսկայական մի չինարի: Այն ավելի քան 2000 տարեկան է: Ծառի բարձրությունն ավելիքան 54մ է: Խոռոչն ունի 44 քմ մակերես: Ծառի ներսում կարող է հանգիստ տեղավորվել ավելիքան հարյուր հոգի: Բնի հիմքի տրամագիծը 27 մ է: Հսկայական չինարին շողք է գցում 1400 քմ մակերեսի վրա: Ծառի տերևների չափը հասնում է 0,5մ): Վերադարձ Երևան: